Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / ՌԳԱ ակադեմիկոսը Հայաստանի միջուկային ներուժի մասին

ՌԳԱ ակադեմիկոսը Հայաստանի միջուկային ներուժի մասին

Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա շղթայում միայն Հայաստանը կարող է ստեղծել այն զենքը, որն ամենն իր տեղը կգցի:

«Մենք պետք է միջուկային զենք ունենանք: Այլ ելք չկա, մենք պետք է պաշտպանենք ինքներս մեզ», — ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից հետո:

Այդ կոչը մեծ հավանության արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ սփյուռքահայության շրջանում, թեպետ միջուկային զենքի ստեղծման իրական հնարավորությունների մասին չխոսվեց:

ԽՍՀՄ տարիներից Հայաստանում գործում է միջուկային ֆիզիկայի առաջատար դպրոցներից մեկը, և այսօր էլ այդ բնագավառում առաջատար դիրքերը պահպանվել են, բայց դա այն ամենը չէ, ինչն անհրաժեշտ է միջուկային զենք ստեղծելու համար, — ասում է համաշխարհային մեծ ճանաչում ունեցող միջուկային ֆիզիկայի մասնագետ, ռուսաստանաբնակ Յուրի Հովհաննիսյանը:

«Առաջին հերթին, անհրաժեշտ են հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք Հայաստանը չունի, բայց ժամանակակից աշխարհում պետության ռազմական հզորությունը որոշում է ոչ թե միջուկային զենքն, այլև հեռահար և ճշգրիտ սպառազինությունը՝ հիմնված լազերային և էլեկտրոնային տեխնիկայի ամենաժամանակակից մեթոդների վրա», — RUSARMINO-ի հետ զրույցում ասել է Յուրի Հովհաննիսյանը:

Ըստ ֆիզիկոսի՝ միջուկային զենք ստեղծելու խնդիրը ոչ թե մասնագետների կամ գիտական դպրոցի բացակայության, այլև ֆինանսական միջոցների պակասի մեջ է:

Յուրի Հովհաննիսյան – խորհրդային և ռուսաստանյան գիտնական, փորձարարական ֆիզիկայի մասնագետ, ՌԳԱ ակադեմիկոս, Հայաստանի Ազգային գիտության օտարերկրյա անդամ: Հովհաննիսյանը հանդիսանում է Մենդելեևի աղյուսակի ծանր տարրերի հայտնագործության համահեղինակը: Դրանք են՝ 104-րդ տարրը – Ռեզերֆորդիում, 105-րդ տարրը – Դուբնիում, 106-րդը – Սիբորգիում և 107-րդը –Բորիում: Վերոնշյալները ճանաչվել են որպես գիտական հայտնագործություններ և ներառվել հայտնագործությունների ԽՍՀՄ պետական ցանկում: 2016-ի փետրվարին լեգենդար գիտնականի ղեկավարությամբ հնարավոր է դարձել կրկին ընդլայնել Մենդելեևի աղյուսակը՝ ներառելով 4 նոր տարր: 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …