Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Պատմաբան. «Էրդողանն անգամ կարող է առաջարկել ՄԱԿ ընդունել ԻԼԻՊ-ին»

Պատմաբան. «Էրդողանն անգամ կարող է առաջարկել ՄԱԿ ընդունել ԻԼԻՊ-ին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ)` դրա անդամների թիվը հասցնելով 20 իրար հերթափոխող երկրների` աշխարհի 196 պետություններից: ՄԱԿ ԱԽ մշտական անդամներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: «Ես պնդում եմ, որ աշխարհը ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից ավելին է: 196 պետությունների ճակատագիրը չեն կարող վճռել միայն հինգ պետություններ: Նրանք այդ իրավունքը չունեն: Այդ համակարգը պետք է բարեփոխել», — ասել է Էրդողանը: Ըստ ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռայեվսկու` ցանկացած գործողություն, որը վնաս կհասցնի Ռուսաստանին, Էրդողանի օրակարգում է, իսկ սեփական պետությունը մահմեդականացնող և ԻԼԻՊ-ի հետ համագործակցող Թուրքիայի նախագահի նպատակը ՄԱԿ ԱԽ-ում տեղ զբաղեցնելն է: «Թուրքիային ընդունեցին ՄԱԿ առանց որևէ հիմքի, այն Հիտլերի մեղսակիցն էր, ինչի համար պետք է պատժվի: Իսկ հիմա Էրդողանը կարող է անգամ առաջարկել ճանաչել ԻԼԻՊ-ն ու ընդունել այն ՄԱԿ-ի շարքեր», — նշել է Վ. Նադեին Ռայեվսկին:

Պատմաբանը համոզված է, որ հինգ պետությունների ձևաչափի հաստատման շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր համաշխարհային պատերազմից: «Էրդողանն իր քաղաքականությունն ենթարկում է միջազգային իրավական փոփոխությունների` երկրի ներսում սպանդը շարունակելու նպատակով: Բայց Էրդողանի առաջարկն անիրականանալի է, և այդ պատճառով պետք չէ խոսել հետևանքների մասին», — ընդգծել է պատմաբանը: Թուրքիայի նախագահի առաջարկն դեմ է ուղղված 1945թ.-ի Յալթիայի գիտաժողովի արդյունքներին, որի շրջանակներում ձևավորվեց Միավորված Ազգերի Կազմակերպության տեսլականը: Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի պայմանավորվածության համաձայն ՄԱԿ-ի գործունեության հիմնաքարը դարձավ հզոր տերությունների` վետոյի իրավունքով օժտված ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի գործունեության միաձայնության սկզբունքը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …