Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Նպատակը` հակառակորդին սաստելն է. ռուսաստանցի զենիթայինները Հայաստանում սովորում են կիրառել Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Նպատակը` հակառակորդին սաստելն է. ռուսաստանցի զենիթայինները Հայաստանում սովորում են կիրառել Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) զենիթահրթիռային ստորաբաժանումներում մեկնարկել է մեկամսյա ուսուցման փուլը, որի ընթացքում կկիրառվեն  Ս-300 զենիթահրթիռային և «Շիլկա» ինքնագնաց զենիթային համակարգեր: «Զենիթահրթիռային ստորաբաժանմանների զինծառայողների մեկամսյա վարժանքները կանցկացվեն Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում` ծովի մակերևույթից 1,5 հազ. մետր բարձրության վրա` կիրառելով  Ս-300 զենիթահրթիռային և «Շիլկա» ինքնագնաց զենիթային համակարգեր», — նշված է ՀՌՇ հաղորդագրության մեջ: Վարժանքների ընթացքում ռազմաբազայի զենիթայինները կանցնեն են կրակային, մարտավարական, հատուկ պատրաստության պարապմունքներ և մարտական տեխնիկայի մեքենավարում, ինչպես նաև մարտական հաշվարկների ներդաշնակում: Վարժանքների գործնական փուլում ստորաբաժանումները կսովորեն նաև խոցել պայմանական հակառակորդի առանձին և խմբային օդային թիրախները: Խոսքը ծրագրավորված զորավարժանքների մասին է, որոնք նախատեսում են համակարգերի կիրառում, զորավարժարանում դրանց տեղակայում, զինծառայողների ռազմական պատրաստվածության դասընթացների կազմակերպում, ռազմատեխնիկայի անթերիության ստուգում, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է «Օդատիեզերական պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Խոդարյոնոկը: «Ս-300 զենիթահրթիռային համակարգերով հարվածելը հնարավոր է միայն Աշուլուկ զորավարժարանում (Աստրախանի մարզ): Եթե «Շիլկա» ինքնագնաց զենիթային համակարգերից կրակ արձակելու համար Հայաստանում կարելի է համապատասխան վայր գտնել, ապա Ս-300 զենիթահրթիռային համակարգերի դեպքում անհրաժեշտ են հատուկ զորավարժարաններ, որոնք Հայաստանում գոյություն չունեն», — նշել է Մ.Խոդարյոնոկը:

Այդուհանդերձ, զորավարժանքները միշտ քաղաքական ենթատեքստ ունեն, և այս պարագայում Ռուսաստանը ցուցադրում է հարևան պետություններին և հակառակորդներին, որ ՌԴ զինված ուժերն օգտագործվում են իրենց առաջնային նպատակով և անհրաժեշտության դեպքում պատրաստ են մեկնել մարտի դաշտ, նշել է փորձագետը: «Բացառված չէ, որ զորվարժանքներն ուղղված են ղարաբաղյան գոտում լարվածության նվազեցմանը: Ելնելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակից` Մոսկվան ցույց է տալիս, որ պետք չէ սրել իրավիճակը` հասցնելով այն պատերազմի», — տեսակետ է հայտնել Միխայիլ Խոդարյոնոկը: Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող 4 ռազմաբազաներից մեկն է: Ռազմաբազայի անձնակազմը` մոտ 5000 զինծառայող: Ռազմաբազան ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև` ՀՀ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին պայմանագրի (1992թ.) և ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմբազայի տեղակայման մասին համաձայնագրի (1995թ.) հիման վրա: Ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2044թ.: Այն նախատեսում է նաև ռազմաբազայի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտի ընդլայնում: Ռազմաբազան հագեցած է Ս-300 զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …