Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում Հայաստանին ուղղված ռազմական ագրեսիային

Ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում Հայաստանին ուղղված ռազմական ագրեսիային

Նախորդ օրը Տավուշի մարզի Բերդավան և Պառավաքար համայնքների ուղղությամբ ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել երկու խաղաղ բնակիչ: Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեր Անդրեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտման առնչությամբ, ինչի հետևանքով զոհվել են անմեղ քաղաքացիներ: Նա նշել է նաև, որ նման գործողություններով Բաքուն կասկածի տակ է դնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումների անցկացման նպատակահարմարությունը` խոչընդոտելով բանակցային գործընթացին: 

Հիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ է, կառույցը կոչված է ապահովել անդամ պետությունների, այդ թվում նաև` Հայաստանի պետական սահմանների անվտանգությունը: Համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի, կառույցի որևէ անդամ պետության հանդեպ ագրեսիայի դրսևորումը որակվում է որպես ագրեսիա ՀԱՊԿ-ի հանդեպ:

«Ռազմական տեսանկյունից այն որակվում է որպես ռազմական ագրեսիայի դրսևորում Հայաստանի հանդեպ: Այս մասին են վկայում բոլոր միջազգային օրենքները», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը:

Եթե դա Հայաստանի հանդեպ ագրեսիայի գործողություն է, ապա, հետևաբար, Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել նաև ՀԱՊԿ-ի դեմ:

Կոնովալովի կարծիքով, ՀԱՊԿ-ի արձագանքման համար անհրաժեշտ է, որպեսզի տուժած կողմը բարձրացնի այս հարցն ու համապատասխան հայց ներկայացնի:

«Մի կողմից, քանի դեռ Հայաստանի ղեկավարությունը չի ուղարկել պաշտոնական հայտարարություն ՀԱՊԿ-ին և չի ներկայացրել այս հարցը քննարկման, ՀԱՊԿ-ը չի արձագանքի: Բայց մյուս կողմից, հաշվի առնելով խաղաղ բնակիչների մահվան փաստը, ՀԱՊԿ-ը պետք է պարտադիր կերպով արձագանքի»,- ասում է Կոնովալովը:

Հիշեցնենք, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիրներից մեկը: Հայաստանը ստորագրել է Հավաքական անվտանգության պայմանագիրը 1992թ.-ի մայիսի 15-ին Տաշկենտում: Հանրապետությունը 2003-ից անդամակցում է պայմանագրի հիման վրա ստեղծված կառույցին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …