Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Անդրանիկ Միհրանյան. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի նշանակում բանակցությունների վերսկսում»

Անդրանիկ Միհրանյան. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի նշանակում բանակցությունների վերսկսում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին սկսել ուղիղ բանակցություններ վարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: ԵԱՀԿ հայտարարության մեջ ասված է նաև, որ նման հանդիպում կարող է կայանալ Վիեննայում հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ահազանգ է առ այն, որ առաջիկայում պետք չի ակնկալել ռազմական գործողությունների վերսկսում, ասում է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

«Բաքվի և Երևանի այն սպասումները, որ ամեն րոպե կարող է սկսել պատերազմ, վատթարացնում է մթնոլորտը երկու հանրապետություններում և տարածաշրջանում: Այս առումով հանդիպումն ինքնին դրական քայլ է՝ նկատի ունենալով երկու պետությունների միջև հարաբերությունների աննախադեպ լարվածությունը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Անդրանիկ Միհրանյանը:

Ընդ որում, ըստ փորձագետի, երկու նախագահների միջև հանդիպումը չի կարելի դիտարկել որպես բանակցային գործընթացի վերականգնման մեկնարկ:

«Սերժ Սարգսյանը, համաձայնելով այդ հանդիպմանը, չի հրաժարվում այն պահանջներից, որոնք նա առաջ էր քաշել բանակցային գործընթացը սկսելու հարցում: Հասցեագրված հայտարարությունները, սահմանին միջադեպերի քննության մեխանիզմի ու Ադրբեջանի չհարձակման շուրջ երաշխիքներ ստեղծումը դեռևս արդիական են և հանդիսանում են բանակցությունների վերսկսման երաշխիքներ», — նշել է Անդրանիկ Միհրանյանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Ապրիլի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Գլխավոր շտաբերի ղեկավարները մոսկովյան հանդիպման ընթացքում ձեռք բերեցին բանավոր պայմանավորվածություն ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման շուրջ: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարի դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բերնում: Նախագահների միջև այդ հանդիպումը միակն էր ողջ 2015-ի ընթացքում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …