Tuesday , 17 January 2017
ruenam
Download Free Designs http://bigtheme.net/ Free Websites Templates
Home / 2015 / December

Архив: December 2015

Ռուսաստանն անժամանակ հրաժարվել է Հայաստան արտահանվող գազի մաքսատուրքերի կիրառումից

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ու ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն այսօր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետույթան կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը: Արձանագրությունը ենթադրում է երկկողմ միջազգային-իրավական հիմքերի համապատասխանեցում 2014թ. ...

կարդալ

509 ոչ ցանկալի անձ. Ադրբեջանի 2015-ի «սև ցուցակը»

Ադրբեջանի «սև ցուցակը», որում ընդգրկվում են բոլոր այն օտարերկրացիները, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ, ընդլայնվել է: Այս մասին հաղորդում է minval.az ադրբեջանական կայքը: Ներկա պահին Ադրբեջանի ԱԳՆ-ի ցուցակում մոտ 509 մարդ է ընդգրկված աշխարհի 50 երկրներից, որոնց շարքում առաջին տեղերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահող պետությունների քաղաքացիները: Դրանց հաջորդում են ...

կարդալ

Փորձագետ. «Ի պատասխան միացյալ ՀՕՊ-ի` Անկարան կամրապնդի Բաքվի հետ ռազմական համագործակցությունը»

Turkishweekly.net-ը տեղեկացնում է, որ պաշտոնական Անկարան մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև հակաօդային համակարգերի միավորման շուրջ համաձայնագրի առնչությամբ: Ռուսաստանը չէ, որ սկսել է սրել իրավիճակը տարածաշրջանում, բայց Ռուսաստանը պարտավոր է ամրապնդել իր և իր մտերիմ գործընկերների օդային տարածքի անվտանգությունը, և այս հարցում առանձնահատուկ դեր ունի Հայաստանը, որը սահմանակից է ...

կարդալ

Շշալցված է Հայաստանում. Իրաքը մտադիր է փոխարինել թուրքական արևածաղկի ձեթը

Հայաստանը կարող է բուսական ձեթ արտահանել Իրաք` փոխարինելով տեղի շուկայում թուրքական արտադրողներին: Իրաքի հյուսիս թուրքական զորքերի ներխուժումից հետո երկու պետությունների միջև հարաբերությունները սրվել են, իսկ իրաքյան կառավարությունը ցանկություն է հայտնել չշարունակել Թուրքիայի հետ համագործակցությունը: Ինչպես հայտնում է Իրաքի կառավարության մամլո ծառայությունը, ավելի վաղ երկրի նախկին առևտրի Մուհամեդ Շիա Ալ-Սուդանին Բաղդադում ...

կարդալ

Աժդար Կուրտովը Ադրբեջանի «դագաղային» դիվանագիտության մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Վագիֆ Դարգյախլին սպառնացել է Հայաստանին` «խոստանալով ամեն օր Լեռնային Ղարաբաղից Հայաստան ուղարկել զինվորների դագաղներ»: Այս մասին նախօրեին հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Պետք չէ, որ Հայաստանը ուշադրություն դարձնի նման հայտարարություններին, որոնք մեծ հարցականի տակ են դնում Ադրբեջանի դիվանագիտության մակարդակը, – համոզված է ՌԻՍԻ-ի «Ազգային անվտանգության խնդիրները» ամսագրի ...

կարդալ

Ռուսաստանցի փորձագետ: «Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ապաշրջափակմամբ»

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նպատակով Իրանն ու Հայաստանն աշխատանք են տանում իրավական փաստաթղթի մշակման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Համաձայնագիրը ենթադրում է, որ Իրանը կսկսի իր հատվածի կառուցումն այն բանից հետո, երբ Հայաստանը գտնի իր հատվածի կառուցման համար ներդրող: Ներկայումս ակտիվ աշխատանքներ ...

կարդալ

Մարիա Զախարովա. «Ռուսաստանն ինքնուրույն կջանա լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը»

Այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով RUSARMINFO-ի թղթակցի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման վերաբերյալ, ներկայացրել է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը: «Ռուսաստանյան կողմը դրական է գնահատում ամենաբարձր մակարդում քաղաքական երկխոսության խթանումը, որն ուղղված է հիմնախնդրի բացառապես խաղաղ, քաղաքական ...

կարդալ

Լեոնիդ Սլուցկին ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նիստին Հայաստանի նախագահի ելույթի մասին

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, «Ռուսաստանն այսօր» գործակալությունում տեղի ունեցած մամլո ասուլիսին պատասխանելով RUSARMINFO-ի թղթակցի հարցին, մեկնաբանել է ՀԱՊԿ անդամ պետությունների նիստին Սերժ Սարգսյանի ելույթը, որում ՀՀ նախագահը հստակ ներկայացրել էր տարածաշրջանում տիրող իրավիճակը: Ըստ նրա` Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները ...

կարդալ

Վլադիսլավ Ժուկովսկին կայունության «գաղտնիքի» և հայկական դրամի մոտալուտ անկման մասին

Հայկական դրամը յուրօրինակ բացառություն է շատ երկրների ազգային տարադրամերի համատարած արժեզրկման համատեքստում: Այն մինչև օրս փոխարժեքի նվազագույն անկում է արձանագրել միայն: RUSARMINFO-ն զրուցել է Ստալպինսկի ակումբի նախագահության անդամ, անկախ փորձագետ Վլադիսլավ Ժուկովսկիի հետ` պարզելու հայկական դրամի կայունության գաղտնիքն ու հնարավոր արժեզրկման հեռանկարները: Վլադիսլավ Ժուկովսկին ասում է, որ ազգային տարադրամի փոխարժեքը ...

կարդալ

Լեոնիդ Վարդոմսկի. «Դրամի արհեստական փոխարժեքը կկործանի Հայաստանի տնտեսություն»

Հետխորհրդային տարածքում ազգային տարադրամերը, մեկ մյուսին հաջորդելով, շարունակ արժեզրկվում են: Բայց նախօրեին հայկական դրամն աճել է դոլարի համեմատությամբ`ավելանալով 1,55 դրամով: ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեոնիդ Վարդոմսկին ասում է, որ դրամը կայուն է, քանի որ Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքների` կոնյակի, գունավոր մետաղների, ոսկերչական իրերի գները համաշխարհային շուկաներում կտրուկ ...

կարդալ
error: Content is protected !!