Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Forbes-ի՝Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում կա 7 հայ

Forbes-ի՝Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում կա 7 հայ

Սերգեյ Գալիցկի. «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի սեփականատեր
Forbes-ի կողմից հրապարակված Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է 7 հայ: Նրանց թվում է «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր, 47-ամյա Սերգեյ Գալիցկին (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան): Նա զբաղեցնում է ցուցակի 15-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը 8,3 մլրդ դոլար է կազմում։  
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պահպանել է դիրքերը՝ զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը։ 49-ամյա գործարարի կարողությունը 4 մլրդ դոլար է։ Կարապետյանին հաջորդում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 43-ամյա գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը, ով զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը: Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունը նվազել է 1 մլրդ դոլարով՝ կազմելով 1,6 մլրդ դոլար։
Рубен Варданян — основатель бизнес-школы «Сколково»
Հայազգի ամենահարուստ գործարարների թվում զգալի առաջընթաց է գրանցել «Սկոլկովո» բիզնեսդպրոցի հիմնադիր, 46-ամյա գործարար Ռուբեն Վարդանյանը: Նա 124-րդ տեղից բարձացել է 92-րդ հորիզոնական։ Նրա կարողությունը կազմում է 0,95 մլրդ դոլար։   Վարդանյանին հաջորդում են «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները: Forbes-ի ցուցակում նրան զբաղեցնում են 105-րդ և 106-րդ հորիզոնականները: Նրանց կարողությունները 0,9 մլրդ դոլար են: Ցուցակի վերջին հայազգի գործարար 44-ամյա Ալբերտ Ավդոլյանն  է, ով Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի նախագահն  է  և 0,75 մլրդ դոլար կարողությամբ գտնվում է 120-րդ հորիզոնականում

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …