Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / 509 ոչ ցանկալի անձ. Ադրբեջանի 2015-ի «սև ցուցակը»

509 ոչ ցանկալի անձ. Ադրբեջանի 2015-ի «սև ցուցակը»

Ադրբեջանի «սև ցուցակը», որում ընդգրկվում են բոլոր այն օտարերկրացիները, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ, ընդլայնվել է: Այս մասին հաղորդում է minval.az ադրբեջանական կայքը:

Ներկա պահին Ադրբեջանի ԱԳՆ-ի ցուցակում մոտ 509 մարդ է ընդգրկված աշխարհի 50 երկրներից, որոնց շարքում առաջին տեղերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահող պետությունների քաղաքացիները: Դրանց հաջորդում են եվրոպական առաջատար պետությունները: Աճի միտում նկատվում է Գերմանիայից Արցախ ժամանող քաղաքացիների շրջանում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ: Նրանց թվում են` Լյուբով Կազարնովսկայան, Մոնսերատ Կաբալյեն, Աննա Չապմանը, Վլադիմիր Վարֆոլոմեևը, Սերգեյ Բունտմանը: Ադրբեջանի ԱԳ նախարարության տվյալներով, 2013-ին ցուցակում ներառված է եղել 335 մարդ, 2014-ին` 415 մարդ, իսկ այս տարի անցանկալի մարդկանց թիվը գերազանցել է 500-ը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …