Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ֆրանսիական ճկունություն. Փարիզը խորհուրդ չի տալիս համագործակցել Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի հետ

Ֆրանսիական ճկունություն. Փարիզը խորհուրդ չի տալիս համագործակցել Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի հետ

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը խորհրդատվական բնույթի նամակ է ուղարկել երկրի տեղական ինքնակառավարման մարմիններին` կոչ անելով չհամագործակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ղրիմի հետ:

ԱԳՆ –ի նամակում պարզաբանվում է, որ Ֆրանսիան պաշտոնապես չի ճանաչել ԼՂ անկախությունն ու Ղրիմի միացումը Ռուսաստանին, ինչից ելնելով քաղաքապետարանները, մարզային ղեկավարությունն ու տիմ մարմինները չեն կարող համաձայնագրեր ստորագրել Ղարաբաղի և Ղրիմի հետ:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում նշել է, որ Ֆրանսիայում բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվում են ընտրության միջոցով, և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը չի կարող նրանց ուղիղ հրահանգներ իջեցնել:

“Ֆրանսիայի ԱԳՆ-ն կարող է միայն խորհուրդներ տալ տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց ոչ պարտավորեցնել: Եվ նման իրավիճակում, ընդհակառակը, Հայաստանն ու Արցախը պետք է խորացնեն ապակենտրոնացված համագործակցությունը Ֆրանսիայի քաղաքների, մարզերի, շրջանների հետ”, — կարծում է Խանումյանը:

Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը, համեմատականներ անցկացնելով Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի թղթակցին հայտնել է, Ֆրանսիայի ԱԳՆ-ի նամակը ֆրանսիացի պատգամավորների` Ղրիմ վերջերս կատարած այցելության պատասխան արձագանքն է:

“Կարծում եմ, որ այս նամակով ֆրանսիացիները ցանկանում են հաճոյանալ ամերիկացիներին: Համոզված եմ, որ ֆրանսիացի պատգամավորների այցը Ղրիմ էլիտայի միջև կուլիսներում ձեռքբերված պայմանավորվածության արդյունքն է, բայց ֆրանսիացիներին անհրաժեշտ է ամերիկացիների առջև ի ցույց դնել սեփական հավատարմությունը եվրաատլանտյան ալյանսի նկատմամբ, ինչն ամբողջովին վերաբերում է նաև Ղարաբաղին”, — նշել է Միխեևը:

Ըստ փորձագետի` ֆրանսիացիների շրջանում նկատվում է երկատում. մի կողմից նրանք գիտակցում են, որ Ղրիմի հարցը կմնա առնվազն երկար, եթե ոչ ընդմիշտ, մյուս կողմից որևէ կերպ չեն ցանկանում վատթարացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և այս իրավիճակում ստիպված երկու մասի պառակտվել:

Իր հերթին ֆրանսիահայ հայտնի պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ին հայտնել է, որ երկրի ԱԳՆ-ի կողմից տիմ մարմիններին ուղղված նամակը ձևական բնույթ է կրում:

“Ֆրանսիայի ԱԳՆ-ի նամակը ցուցադրական բնույթ է կրում` հանդես գալով որպես ձևական պատասխան` ուղղված Ադրբեջանի իշխանություններին, որոնք բողոքի հայտագիր էին ուղարկել Ֆրանսիա` կապված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` Ֆրանսիա կատարած այցի հետ”, – կարծում է Գևորգյանը:

Պատմաբանը համոզված է նաև, որ այդ նամակը չի ազդի ո’չ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների, ո’չ էլ Ֆրանսիայի և Ղարաբաղի քույր քաղաքների միջև համագործակցության վրա:

Նշենք, որ ԼՂՀ-ն հատուկ ուշադրություն է դարձնում աշխարհի տարբեր քաղաքների հետ համագործակցության հաստատմանը: ԼՂՀ իշխանություններն այն դիտարկում են որպես տնտեսական զարգացման լուրջ հնարավորություն: Այսպես, 2015թ.-ի մայիսին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում համագործակցության համաձայնագրեր ստորագրվեցին ֆրանսիական Վիլլերբան և Ղարաբաղի Շուշի, Վալանս և Ստեփանակերտ, Մարտակերտ և Սարսել քաղաքների միջև:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …