Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Օբաման կփորձի Թուրքիան դուրս բերել Ռուսաստանի դեմ

Օբաման կփորձի Թուրքիան դուրս բերել Ռուսաստանի դեմ

Սպիտակ տան վարչակազմից հայտնել են, որ Բարակ Օբաման նոյեմբերի 14-ից 22-ը նախատեսված միջազգային շրջագայության ընթացքում կայցելի Թուրքիա, Ֆիլիպիններ և Մալազիա:

Շրջագայության շրջանակներում ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի թուրքական Անթալիայում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին, իսկ Ֆիլիպիններում` Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումին:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք կկայանա Օբամայի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այդուհաներձ, ԱՄՆ-ի նախագահի այցը Թուրքիա առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում` ելնելով Սիրիայում ստեղծված իրավիճակից:

ԱՄՆ-ի նախագահի նպատակն է հասնել Թուրքիայի առավել խիստ դիրքորոշմանը Ռուսաստանի կողմից Սիրիայի տարածքում հասցվող ավիահարվածների հարցում, — կարծում է պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևը:

«Թուրքիայում Օբաման առաջնահերթ կբարձրացնի հարցեր, որոնք վերաբերում են Սիրիային, ինչպես նաև սիրիական հարցում Թուրքիայի դերակատարմանը: Բացի այդ, ամերիկյան նախագահը կփորձի համոզել Էրդողանին ավելացնել թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում: Օրինակ, սկսել ռազմական ավիահարվածներ հասցնել Իսլամական պետության ուղղությամբ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Գուսևը:

Փորձագետի կարծիքով` Օբամայի առաջնային խնդիրներից է թուրք-ամերիկյան քաղաքականության համակարգումը սիրական հարցում` հակակշռելով Ռուսաստանին:

«Արդեն երկար տարիներ է, ինչ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի դաշնակիցը: Ռուսաստանի հետ Թուրքիան վերջին տասնամյակում դինամիկ տնտեսական հարաբերություններ է հաստատել պայմանավորված զբոսաշրջիկների հսկայական հոսքով և էներգետիկ ոլորտում հաստատված համագործակցությամբ: Բայց ռազմաքաղաքական տեսանկյունից Մոսկվան և Անկարան տարբեր նպատակներ են հետապնդում, իսկ երբեմն` բացահայտ հակադրվում իրար», — ասում է Գուսևը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են. նրանք չեն կարող համաձայնության գալ տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Տարաձայնություններն այնքան ակնառու են, որ Բարաք Օբաման հրաժարվեց հանդիպել Էրդողանին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …