Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. Ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի չափից ավելի ակտիվությունը ԼՂ հարցում

Փորձագետ. Ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի չափից ավելի ակտիվությունը ԼՂ հարցում

Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ հույսեր ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հունիսին նախատեսված հնարավոր հանդիպումը կհանգեցնի ղարաբաղյան հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը: Այս մասին ԱՄՆ-Հայաստան գործարար համաժողովին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակագր և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Ղարաբաղյան հակամարտության հնարավոր ամբողջական կարգավորման մասին զրույցները ԱՄՆ-ի դատարկ հռետորաբանության արդյունքն են, ասում է REGNUM գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

«Խոսքն, ըստ էության, այն պայմանավորվածությունների մասին է, որոնք պետք է իրականացվեն Վիեննայի հանդիպումից հետո, իսկ վերջանական կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ Լեռնային Ղարաբաղին տրամադրելու բանակցությունների մասնակցի կարգավիճակ»,- RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մոդեստ Կոլերովը:

Ըստ փորձագետի՝ ամբողջական կարգավորումը հնարավոր չէ, քանի դեռ Վրաստանը Ադրբեջանի հետ գտնվում է նույն ռազմական բլոկում և ինչպես վերջերս այն հայտարարեց, պատերազմի դեպքում հանդես կգա Հայաստանի հանդեպ ոչ բարեկամական չեզոքության դիրքերից:

«Բացի այդ, ղարաբաղյան կարգավորումը հնարավոր չէ առանց Հարավային Կովկասին սահմանակից թուրքական Քուրդիստանի ճակատագրի որոշման, ինչպես նաև առանց «Իսլամական պետությունը» արմատախիլ անելու: Վերջինս տարածաշրջանի գլխավոր ապակայունացնող գործոնն է», — նշել է Մոդեստ Կոլերովը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի չափից ավելի ակտիվությունը ղարաբաղյան հարցում կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ռոտացիայի հետ: Մայիսի 16-ին Վիեննայում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի մասնակցությամբ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …