Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Դրական է, որ Պուտինը խոսել է Երևանի և Մոսկվայի միջև առկա խնդիրների մասին»

Փորձագետ. «Դրական է, որ Պուտինը խոսել է Երևանի և Մոսկվայի միջև առկա խնդիրների մասին»

Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական համագործակցության առանցքային հարցերն, այդ թվում նաև` եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարներն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը:

«Իսկապես, մենք ունենք ռազմավարական բնույթի հարաբերություններ: Ինձ համար շատ հաճելի է դա փաստել` նշելով, որ մեր հարաբերությունները հաջող են զարգանում: Իհարկե, կան և օբյեկտիվ բնույթի խնդիրներ, առաջին հերթին նկատի ունեմ տնտեսական համագործակցությունը», — ասել է Վլադիմիր Պուտինը:

«Մեզ, իհարկե, մտահոգում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածաշրջաններում լարված իրավիճակը: Եվ ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի ժամանակ, այնպես էլ իմ այլ ելույթներում եմ նշել, ես ևս մեկ անգամ բարձրաձայն հայտարարում եմ, որ մենք հաստատապես աջակցում ենք Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը », — իր հերթին նշել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպման գլխավոր արդյունքը Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության վերահաստատումն էր, ինչպես նաև նախագահների դիրքորոշումների հստակեցումը, համոզված է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը:

«Սերժ Սարգսյանի վերջին այցը Մոսկվա եղել է նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակադրում չկար, այդ իսկ պատճառով այդ հարցը, ինչպես նաև ղարաբաղյան խնդիրը, նրանց ուշադրության կենտրոնում էր», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մարկեդոնովը:

Բնականաբար, քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական հարցերը, և Մոսկվան իր դիրքորոշումն է ներկայացրել դրանց շուրջ: Անդրկուլիսյան քննարկումներում կողմերն անդրադարձել են Մոսկվայի և Բաքվի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, քանի որ այն, ըստ փորձագետի, շատ խնդրահարույց թեմա է:

«Մոսկվան պարզաբանել է, որ Բաքվի հետ համագործակցությունը կարևոր է, բայց դա չի նշանակում, որ Մոսկվան թեքվում է դեպի Բաքու: Շատ դրական է նաև, որ նախագահը նշել է հայ-ռուսական համագործակցության ոլորտում առկա խնդիրների մասին: Չի կարելի երկրների միջև հարաբերությունները վերածել կենացների: Ավելի լավ է վերհանել և լուծել այդ խնդիրները, քանի դեռ դրանք չեն վերաճել հավելյալ դժվարություններով»,- ընդգծել է Սերգեյ Մարկեդոնովը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին երկու նախագահների միջև կայացած հանդիպումն առաջինն էր 2016-ին: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Պատմության պետական թանգարանում բացված «Հայաստան. Լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդեսը և Շախմատի միջազգային մրցաշարը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …