Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. Ադրբեջանի նախագահի մտավախություններն անհիմն են

Փորձագետ. Ադրբեջանի նախագահի մտավախություններն անհիմն են

Մայսիսի 23-ին Ստամբուլում մեկնարկած Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի միջուկային սպառնալիքի մասին: «Ներկա դրությամբ տարածաշրջանին սպառնում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Հայաստանի խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչները, քաղաքական գործիչները ապրիլին հայտարարել են, որ երկիրն ունի միջուկային զենք, «կեղտոտ ռումբ»: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի դրան», — նշել է Իլհամ Ալիևը: Տեղեկանք: 1995թ.-ին՝ Մեծամոր ԱԷԿ-ի վերագործարկումից առաջ, կայանում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ՝ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ: 2011-ին՝ ճապոնական Ֆուկուսիմա ԱԷԿ-ի վթարից հետո, ողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Հայաստանում իրականացվել է գործող էներգաբլոկերի մանրազնին ուսումնասիրություններ: Հայաստանի ԱԷԿ-ը համապատասխանել է գործարկման բոլոր անհրաժեշտ պայմաններին և համարվում է տարածաշրջանում ամենաանվտանգներից մեկը:

Միջուկային անվտանգության գծով ռուսաստանցի անկախ փորձագետ Դմիտրի Կովչեգինի համոզմամբ, ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոններից Հայաստանի կողմից «կեղտոտ ռումբ» ստեղծելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները կասկածելի են և հիմնված չեն որևէ հավաստի տեղեկության վրա: «Հայաստանի կողմից միջուկային զենք ստեղծելու հավանականությունը հավասար է զրոյի: Ներկայումս երկիրը չունի համազոր ներուժ», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է փորձագետը: Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է XX-րդ դարի 70-ականներին: 1988-ի երկրաշարժից հետո դրա գործունեությունը դադարեցվել էր, իսկ 1995-ին վերագործարկվել՝ շնորհիվ կայանի գործարկման համար անհրաժեշտ պայմանների պահպանման:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …