Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Փոխզիջումային փակուղի. Բաքուն չի ճանաչում, իսկ Հայաստանը չի զիջում

Փոխզիջումային փակուղի. Բաքուն չի ճանաչում, իսկ Հայաստանը չի զիջում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` հուլիսի 14-ին Մոսկվա կատարած այցից հետո հայտարարել է, որ եկել է ժամանակը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրվի լուրջ առաջընթաց: Նշենք նաև, որ ամերիկացի միջնորդը Մոսկվայում, իսկ այնուհետև Երևանում մի քանի անգամ կրկնել է, որ ԼՂ հարակից 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Ընդ որում, ԱՄՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ դա հնարավոր է միայն «ԼՂՀ նկատմամբ անվտանգության լուրջ երաշխիքներ տրամադրելու դեպքում»:

«RUSARMINFO»-ի հետ հեռախոսային զրույցի ընթացքում Տարածաշրջանային նախագծերի և օրենսդրության ինստիտուտի նախագահ Բորիս Նադեժդինը հայտնել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի մոտալուտ կարգավորումը քիչ հավանական է, որովհետև բացակայում է այն հարցի պատասխանը, թե «արդյոք պատրաստ է Ադրբեջանը ճանաչել ԼՂՀ անկախությունը»: «Դժվարությամբ եմ պատկերացնում Ադրբեջանի նախագահին, ով ճանաչում է Ղարաբաղը որպես Հայաստանի մի մաս, կամ ճանաչում ԼՂՀ անկախությունը, նույն կերպ Հայաստանի որևէ նախագահ չի հանձնի տարածքը Ադրբեջանին»: «RUSARMINFO»-ի խնդրանքով Բորիս Նադեժդինը մեկնաբանել է նաև ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովի հայտարարությունը` սատարելով Վաշինգթոնի առաջարկին` ԼՂՀ անվտանգության գոտին կազմող 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցում:

«Չգիտեմ` ինչով էր ղեկավարվում Սերգեյ Մարկովը, երբ խոսում էր ԼՂՀ հարակից 7 շրջանների հանձնման նպատակահարմարության մասին: Սերգեյ Մարկովը ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը չէ, իսկ նրա տեսակետը` ՌԴ պաշտոնական դիրքորոշումը չէ այս հարցում»: «RUSARMINFO»-ի հետ զրույցում «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն նույնպես տեսակետ է արտահայտել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտալուտ չէ, իսկ տարածքների հանձնումը չի երաշխավորում խնդրի լուծումը»: «Խնդիրը կարող է լուծվել միայն տասնամյակներ անց, կարճ ժամանակահատվածում հնարավոր է պատերազմ, որն, ըստ իս, պետք չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Լեռնային Ղարաբաղին, ո՛չ էլ Ադրբեջանին: Փխրուն խաղաղությունը նախընտրելի է պատերազմից», — կարծում է փորձագետը: Կորոտչենկոն համոզված է, որ ռազմական գործողությունների վերսկսումից Ադրբեջանին զսպում է, առաջնահերթ, իրավիճակի գնահատման շուրջ իրատեսական մոտեցումը. Բաքուն հասկանում է, որ ռազմական ճանապարհով հնարավոր չէ լուծել խնդիրը:

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը սկսվել է 1991թ.-ին: 1992թ.-ին հիմնադրվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահ պետություններն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …