Вторник , 16 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ցուկերբերգի խոստումը. Ինչպես է հրեան խաբել հային

Ցուկերբերգի խոստումը. Ինչպես է հրեան խաբել հային

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի դեմ ներկայացվել է դատական հայց` իր իսկ կողմից անշարժ գույքի բիզնեսով զբաղվող հայազգի Միրչե Ոսկերիսյանին տված խոստումը չկատարելու մեղադրանքով:

Ինչպես գրում է Bloomberg-ը, Ցուկերբերգը Միրչի Ոսկերիսյանից գնել է մեծ արժեք ունեցող մի առանձնատուն` ստանալով 1,5 մլն դոլարի զեղչ, որի դիմաց նա խոստացել է գործարարին ներկայացնել Սիլիկոնային հովտի վերնախավին` գործարարի համար հնարավոր նոր գնորդների հետ կապ հաստատելու նպատակով:

Ոսկերիսյանի պաշտպանը պնդում է, որ Ցուկերբերգի պատճառով չեղյալ է հայտարարվել մեկ այլ հնարավոր գնորդի` աֆրիկյան արքայազնի հետ գործարքը, ով պատրաստ է եղել գնել առանձնատունը 4,3 մլն դոլարով:

Իրենց հերթին Ցուկերբերգի պաշտպանները փորձում են մասնավոր հետախույզի օգնությամբ պարզել իրադարձությունների իսկությունը Ոսկերիսյանի ներկայացրած տարբերակում` կասկածի ենթարկելով հնարավոր գնորդ-արքայազնի գոյության փաստը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …