Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Տուրիստական շրջանը Հայաստանում բացված է: Մամուլի ասուլիս «RUSARMINFO»-ում ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տուրիստական շրջանը Հայաստանում բացված է: Մամուլի ասուլիս «RUSARMINFO»-ում ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուս զբոսաշրջիկները, ընդհանուր առմամբ, հետաքրքրված են Հայաստանով: Այցից հետո նրանք վերադառնում են վառ հիշողություններով: Սակայն, այդ ոլորտում առկա են բազում խնդիրներ, այս մասին մոսկովյան RUSARMINFO լրատվական գործակալության մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել են Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտն համակարգող կազմակերպությունների ներկայացուցիչները: Ռուսաստանի տուրիզմի դաշնային գործակալության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 45 հազար ռուս զբոսաշրջիկ: 2014 թվականին արձանագրվել է 53 հազար ուղևորություն: Դա 11% գերազանցում է 2013 թվականի տվյալները: 2013-2014 թթ. ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կարող է համեմատվել հոսքին դեպի այնպիսի հայտնի զբոսաշրջային երկրներ, ինչպիսիք են ֆրանսիան, Իսրայելը և Վիետնամը: Ռուսաստանի տուրարդյունաբերության միության մամլո-քարտուղար Իրինա Տյուրինան, ով օրերս է վերադարձել է Հայաստանից, մասնավորապես, նշել է. «Ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանը հոյակապ ուղղություն է. թռիչքը երեք ժամից պակաս է,  վիզային ռեժիմ չկա, գրեթե բոլորը ռուսերեն խոսում են, ռուբլի գրեթե ամեն տեղ ընդունում են, գներն էլ մոսկովյան գներից անհամեմատ ծածր են»: Նրա խոսքով, Հայաստան մեկնող ռուս զբոսաշրջիկների քանակը տարեց տարի ավելանում է, սակայն, տուրիստները նախընտրում են ինքնուրույն կազմակերպել իրենց հանգիստը: Տարեկան Հայաստանի հյուրանոցներում ընդունում են շուրջ 250 հազար մարդ, դրանցից միայն 2,5%  է գալիս Հայաստան տուրիստական ուղեգրով: Անհրաժեշտ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ, չէ որ հենց նրանք են կայուն եկամուտ ապահովում: Հայաստան այցելող ռուս տուրիստների թիվը կարող է զգալի ավելանալ,  եթե Բելառուսի օրինակով Հայաստան էլ Ռուսաստանի քաղաքացիները մուտք գործեն ներքին, այլ ոչ թե արտասահման մեկնելու համար նախատեսված անձնագրերով: Իրինա Տյուրինան մեջբերում է պաշտոնական վիճակագրության տվյալները, որոնց համաձայն, ՌԴ քաղաքացիների միայն 30% այսօր ունեն արտասահման մուտք գործելու համար անձնագիր: Մնացած 70% իրենց հանգիստն անցկացնում են Ռուսաստանում կամ Բելառուսում: «Եթե ռուս զբոսաշրջիկները մուտք գործեն Հայաստան իրենց ներքին անձնագրերով, դա զգալիորեն կավելացնի տուրիստների հոսքը, մասնավորապես այն մարդկանց հաշվին, ովքեր ներկայացնում են պետական և ուժային կառույցները , ում արգելված է Եվրոպա կամ մեկ այլ օտար պետություն մեկնելը: Նրանք շուրջ 4 միլիոն են Ռուսաստանում», — ասում է Տյուրինան: Իր հերթին, Ռուսաստանի տուրիզմի դաշնային գործակալության մամլո խոսնակ Իրինա Շեգոլկովան շեշտում է այն, որ  այդ փոփոխությունների իրագործումը պետք նախաձեռնի հայկական կողմը: «Հայկական կողմը պետք է նախաձեռնի դա, մասնավորապես, այն կառույցները, որոնք հետաքրքրված են տուրիզմի զարգացմամբ», — վստահ է Շեգոլկովան: Առկա խնդիրների շարքում ասուլիսի մասնակիցները նշել են նաև ավիատոմսերի բարձր գները: նրանց կարծիքով, դա պայմանավորված է Զվարթնոց օդանավակայանի կողմից վարվող քաղաքականությամբ, մասնավորապես, օդանավակայանում գործող բարձր սակագնային գանձումներով: Հավելենք, որ ասուլիսին տեսակամուրջի միջոցով մասնակցեցին նաեւ «Մեդիակենտրոն» երեւանյան գործակալության բանախոսները: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի զարգացման վարչության ամփոփ վերլուծությունների բաժնի ղեկավար Գոհար Ալոյանը, մասնավորապես, նշել է, որ այս փուլում կայկական կողմը ակտիվ բանակցություններ է վարում ուղևորափոխադրող ընկերությունների հետ՝ սակագների իջեցման նպատակով: Բացի այդ, նա կարևորել է Գյումրու օդանավակայանի գործունեության ընդլայնումը որպես Զվարթնոցի այլընտրանք: «Մեդիակենտրոնի» մյուս հյուրը՝ Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն ասել է, որ յուրաքանչյուր ռուս զբոսաշրջիկին անհատական մոտեցում է պետք ցուցաբերել: «Մենք պետք է ավելի ակտիվ լինենք, ավելի շատ միջոցառումներ և ցուցահանդեսներ կազմակերպենք», — նշել է նա՝ առաջարկելով 2016 թվականը հայտարարել Հայաստանում ռուս զբոսաշրջիկի տարի: RUSARMINFO – ի բանախոսները, ամփոփելով հայկական ուղղության հեռանկարները կարծիք հայտնեցին, որ  հայկական կողմը կամ այդքան էլ հետաքրքրված չէ ռուսասատնցի զբոսաշրջիկների քանակի ավելացմամբ, կամ էլ դեռ չի հաշվարկել հնարավոր եկամուտը: «Հայաստանի հյուրանոցները չեն իջեցնում գները, թանգարանները չեն ցանկանում գոնե մեկ անգամ անվճար թողնել մեր տուրգործակալներին, ովքեր հետագայում կարող են մեծ քանակի զբոսաշրջիկներ բերել Հայաստան»

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …