Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Տանկային բիաթլոն. հայ տանկիստները մրցանակային տեղ չեն զբաղեցրել տեխնիկական անսարքության պատճառով

Տանկային բիաթլոն. հայ տանկիստները մրցանակային տեղ չեն զբաղեցրել տեխնիկական անսարքության պատճառով

Մրցույթի գլխավոր դատավոր, գեներալ-մայոր Եվգենի Պոպլավսկին նախօրեին ներկայացրել է Միջազգային ռազմական խաղերի շրջանակներում անցկացվող տանկային մրցաշարի արդյունքները, որոնց համաձայն, ռուսաստանյանտանկային անձնակազմը 73 րոպե 20 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 1-ին տեղը: Երկրորդ տեղում չինացի տանկիստներն են` 77 րոպե 32 վայրկյանարդյունքով, իսկ երրորդում` Ղազախստանի թիմը, որը հաղթահարել է հեռավորությունը 78 րոպե 18 վայրկյանում: Քառյակը եզրափակում են սերբերը` 83 րոպե 23 վայրկյան արդյունքով:

Հայկական թիմը, որը հենց սկզբից համարվում էր տանկային մրցաշարի ֆավորիտը, զբաղեցրել է 6-րդ տեղը: Կիսաեզրափակչում հայկական թիմը երկրորդն է ընթացել, բայց շրջադարձերից մեկի ժամանակ հետևից ընթացող Հնդկաստանի թիմը փորձել է առաջ անցնել, ինչի արդյունքում տեղի է ունեցել տանկերի թեթևակի բախում` ստեղծելով հայկական թիմի համար լրացուցիչ խնդիրներ:

Բայց, Հայաստանի տանկային հավաքականի ղեկավար և ժյուրիի անդամ գեներալ-մայոր Մուրազ Սարգսյանի կարծիքով, հիմնական պատճառը, որի հետևանքով հայկական թիմին չի հաջողվել պահպանել առաջնորդի դիրքերը,եղել է թնդանոթից կրակ արձակող ավտոմատ համակարգի անսարքությունը. տանկի անձնակազմը հարկադրված է եղել զենքից կրակել, ինչը խլել է ավտոմատ համակարգի օգնությամբ կրակելուց ավելի երկար ժամանակ: RUSARMINFO-ի հետ զրույցում Մուրազ Սարգսյանը վստահեցրել է, որ հենց տեխնիկական անսարքությունն է խանգարել հայկական թիմին` զբաղեցնելու մրցանակային տեղ:

Հիշեցնենք, որ տանկային մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 15-ին` Միջազգային ռազմական խաղերի փակման օրը, մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …