Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Վլադիսլավ Ժուկովսկին կայունության «գաղտնիքի» և հայկական դրամի մոտալուտ անկման մասին

Վլադիսլավ Ժուկովսկին կայունության «գաղտնիքի» և հայկական դրամի մոտալուտ անկման մասին

Հայկական դրամը յուրօրինակ բացառություն է շատ երկրների ազգային տարադրամերի համատարած արժեզրկման համատեքստում: Այն մինչև օրս փոխարժեքի նվազագույն անկում է արձանագրել միայն:

RUSARMINFO-ն զրուցել է Ստալպինսկի ակումբի նախագահության անդամ, անկախ փորձագետ Վլադիսլավ Ժուկովսկիի հետ` պարզելու հայկական դրամի կայունության գաղտնիքն ու հնարավոր արժեզրկման հեռանկարները:

Վլադիսլավ Ժուկովսկին ասում է, որ ազգային տարադրամի փոխարժեքը մեծապես կախված է երկրի քաղաքական իշխանության որոշումներից: Որևէ երկրի իշխանություն շահագրգիռ չէ ազգային արժույթի անկման մեջ, քանի որ դա ցույց է տալիս երկրի տնտեսության թույլ կողմերը:

«Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող պետություններում, որոնք համաշխարհային տնտեսության պայմաններում բավականին բաց են արտահանման և ներմուծման տեսանկյունից և որտեղ երկարատև օգտագործման ապրանքներն ունեն մեծ կշիռ (հեռախոսներ, սարքավորումներ, շինանյութ, ավտոմեքենա), տարադրամի արժեզրկումը կհանգեցնի ներմուծված ապրանքների լայն շրջանակի գների բարձրացմանը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի տնտեսագետը:

Ըստ նրա` գների բարձրացման հետ կապված հասարակական դժգոհության բարձրացման մտավախությունն է ստիպում իշխանություններին արհեստականորեն պահպանել դրամի բարձր փոխարժեքը:

«Դրամն արդեն անցել է արժեզրկման առաջին փուլը և որպեսզի տնտեսությունը չկործանվի անհրաժեշտ է նվազեցնել ազգային արժույթի փոխարժեքը սկզբում 30-35%-ով, իսկ ընդհանուր առմամբ` 80%-ով», — ասում է Վլադիսլավ Ժուկովսկին:

Ռուսաստանցի տնտեսագետի կանխատեսումների համաձայն, հայկական դրամը մոտ ժամանակներս 80%-ով կարժեզրկվի: Նա խորհուրդ է տալիս հայաստանցի գործընկերներին «չձգել պտուտակները», այսինքն` չբարձրացնել հարկերն ու սակագները, վարկի տոկոսադրույքները, այլապես տեղի կունենա այն, ինչը վերապրեց Ռուսաստանը 2014-ին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …