Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Վլադիմիր Եվսեև. Մոսկվան պետք է ամրապնդի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օդային անվտանգությունը

Վլադիմիր Եվսեև. Մոսկվան պետք է ամրապնդի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օդային անվտանգությունը

Ներկայացնում ենք RUSARMINFO-ի հարցազրույցը Հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի հետ: RUSARMINFO — Կամրապնդվի՞ արդյոք Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազան օդանավի հետ միջադեպի արդյունքում: Վլադիմիր Եվսեև Ելնելով տեղի ունեցածից` կարծում եմ, որ կամրապնդվի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը: Ներկայումս Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայում գտնվում է հրթիռային գումարտակը` հագեցած C-300В համալիրներով, որոնք սահմանափակ հնարավորություններ ունեն: Պետք է ակնկալել ավելի ժամանակակից համալիրների ` С-300 ՀՕՊ-1 կամ ՀՕՊ-2-իտեղադրում: Դրանք թույլ կտան վերահսկել Թուրքիայի հետ սահմանը և կփոխանցվեն ռազմական ռեժիմի Թուրքիայի կողմից օդային տարածքի խախտման դեպքում: RUSARMINFO — Վերջերս թուրքական ռազմական ուղղաթիռները խախտեցին Հայաստանի օդային սահմանը: Ի՞նչ գործողություններ կհետևեն, եթե Հայաստանի օդային սահմանը կրկին խախտվի: Վլադիմիր Եվսեև — Հայաստանի օդային տարածքի կրկնակի խախտման դեպքում պետք է օդանավերի ոչնչացման հրաման տրվի: Եվ դա լավ պատասխան կլինի Թուրքիայի անպատիժ գործունեությանը սիրիական ուղղությամբ: Հինգ վայրկյան է անհրաժեշտ Հայաստանի օդային տարածքը խախտած թուրքական օդանավի ոչնչացման շուրջ որոշում կայացնելու համար: RUSARMINFO: — Ձեր կարծիքով, ինչու՞ Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում ռուսաստանյան օդանավի հետ կապված միջադեպին: Վլադիմիր Եվսեև Կարծում եմ, որ Հայաստանը սպասում է Ռուսաստանի ազդանշանին: Այստեղ կարևոր է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի արձագանքը: Կարծում եմ, որ Մոսկվան պետք է տեղադրի այն համալիրները, որոնք կապահովեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև Լեռնային Ղարաբաղի օդային տարածքի պաշտպանությունը: Դա ահազանգ կլինի ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի համար: Թուրքիայի դաշնակիցները պետք է ևս մտածեն այն հետևանքների մասին, որոնք ի հայտ կգան ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի օդային տարածքի խախտման դեպքում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …