Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Վիճակագրություն. մթերքները թանկանում են, իսկ հայերը` հեռանում

Վիճակագրություն. մթերքները թանկանում են, իսկ հայերը` հեռանում

Պարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպության տվյալներով, այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պարենային ապրանքների միջազգային գները նվազել են 20,7%-ով:

Այդուհանդերձ, համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, նույն ժամանակահատվածում նախորդ տարվա հետ համեմատությամբ պարենային ապրանքների գները Հայաստանում աճել են 4,7%-ով:

Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի միջազգային առևտրի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Կնոբելը “RUSARMINFO”-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ներքին և արտաքին գների միջև հարաբերակցությունը պարենային ապրանքների դեպքում կախված է տարադրամի փոխարժեքից և առևտրի սահմանափակումներից: Փորձագետը համարում է, որ պարենմթերքի գնի վրա ազդել է նաև Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, ինչի արդյունքում պետությունը բարձրացրել է արտասահմանից բերվող ապրանքների ներմուծման տուրքերը:

Հայաստանյան փորձագետների կարծիքով, նման իրավիճակի առաջացման պատճառը սպառման հիմնական ապրանքների, այդ թվում նաև` պարենմթերքի ներմուծման ոլորտում Հայաստանում տիրող խիստ մենաշնորհն է, ինչի պատճառով երկրում չի գործում շուկայական առողջ տրամաբանությունը:

Հայաստանում ինտեգրացիոն գործընթացների խմբի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը վստահ է, որ համաշխարհային գների փոփոխությունը չի ազդում Հայաստանի ներքին գների վրա տնտեսության բարձր մոնոպոլիզացման և մենատարի կողմից բարձր շահույթը սեփական ձեռքերից բաց թողնելու չկամությամբ:

Հատկանշական է նաև, որ պարենմթերքի գների բարձրացման հետ մեկտեղ Հայաստանում 1,8 %-ով կրճատվել է հացի արտադրությունը, իսկ աղի սպառումը ` 13, 2%-ով: Եվ քանի որ այդ ապրանքներն օգտագործվում են բոլոր ընտանիքներում, դրանց սպառման նվազումը անուղղակիորեն վկայում է բնակչության թվի նվազման մասին:

Բացասական են շարունակում մնալ հայաստանյան Զվարթնոց և Շիրակ օդանավակայանների տվյալները, համաձայն որոնց 2015թ.-ի 6 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 355 հազ. 435 մարդ, իսկ վերադարձել` 309 հազ. 963-ը: Տարբերությունը կազմում է 45 հազ. 477 քաղաքացի, որոնք որոշակի հավանականությամբ կարող են դիտարկվել որպես միգրանտներ: Հայաստանի ազգային վիճակագրությունը ներկայացնում է քաղաքացիների արտահոսքի ավելի սակավ տվյալներ, բայց համեմատական դինամիկայում դրանք վկայում են օտարերկրյա պետությունների տարածքում երկարաժամկետ գտնվելու նպատակով Հայաստանը լքած քաղաքացիների թվի աճի մասին: Հայաստանի ԱՎԾ տվյալներով, 2014թ.-ին Հայաստան չի վերադարձել 47 հազ. քաղաքացի, իսկ 2013թ.-ին` 42 հազ. ՀՀ քաղաքացի:

Նշենք, որ Հայաստանից մեկնող քաղաքացիների զգալի մասը հաստատվում է ՌԴ տարածքում: Համաձայն ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների, 2015թ.-ի հուլիսի 2-ի դրությամբ ՌԴ տարածքում գտնվում է 532 հազ. 299 ՀՀ քաղաքացի, որոնցից 368, 5 հազ. արական սեռի, իսկ 164 հազ. իգական սեռի ներկայացուցիչներն են:

Այդուհանդերձ, վիճակագրությամբ չի ճշտվում, թե տեղում գտնվող ՀՀ քաղաքացիների շրջանում ինչ թիվ են կազմում աշխատանքային միգրանտները, որոնք վաղ թե ուշ կվերադառնան հայրենիք, և թե ինչ թիվ են կազմում երկարաժամկետ բնակություն հաստատելու մտադրությամբ ՌԴ տարածքում գտնվող քաղաքացիները:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …