«Հայաստանը կրակի հետ է խաղում. Թուրքիայում մոտ 100 հազ. հայ կա, որոնցից 50 հազ. Թուրքիայի քաղաքացիներ չեն», մեջբերում է ադրբեջանական oxu.az կայքը Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս խոսքերը Էրդողանը հնչեցրել է ի պատասխան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության, որ Հայաստանը պատրաստ է պատերազմել Ադրբեջանի դեմ:
Էրդողանի հայտարարությունը բացահայտ սադրանք և սպառնալիք է՝ ուղղված Թուրքիայի հայ բնակչությանը, — ասում է պատմաբան, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերություննե
«Թուրքիայի նախագահը ցանկացել է հիշեցնել 1915թ.-ի իրադարձություննե
Ըստ պատմաբանի՝չնայած նրան, որ Թուրքիան հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, հարմար պահի այն հիշում է, որ ոչնչացրել է հայերին և սպառնում է այդ ահասարսուռ սպանդի կրկնությամբ:
«Սա հայերին հասցեագրված ֆիզիկական ոչնչացման սպառնալիք է, այսինքն՝ ցեղասպանության կրկնության սպառնալիք ժամանակակից Թուրքիայի տարածքում: Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն այս հայտարարությունն
1914թ.-ին Օսմանյան կայսերության տարածքում բնակվում էր 13 մլն մարդ, որոնցից 2,1 –ից 4 միլիոնը ազգությամբ հայեր էին (բնակչության 16%-ից 31%-ը): 1918թ.-ին Հայոց ցեղասպանության հետևանքով Թուրքիայում մնաց մոտ 150 հազ. հայ: