Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ստախոս միգրանտներին կվտարեն Ռուսաստանից

Ստախոս միգրանտներին կվտարեն Ռուսաստանից

Հուլիսի 1–ից այն միգրանտները, որոնք չեն աշխատում աշխատանքային արտոնագրում նշված մասնագիտությամբ, կենթարկվեն երկրից վտարման, իսկ նրանց աշխատանքի վերցրած գործատուն կվճարի տուգանք։ Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը, որտեղ տեղադրված են «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքում կատարված փոփոխությունները։

Համաձայն փոփոխությունների, արտոնագրում նշված մասնագիտությամբ չաշխատող միգրանտներին ներգրավված ֆիզիկական անձանց համար սահմանված 2–ից 5 հազ. ռուբլի տուգանք, պաշտոնատար անձանց համար՝ 25–ից 50 հազար ռուբլի տուգանք, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 250–ից 800 հազ. ռուբլի տուգանք կամ 14–ից 90 օր գործունեության դադարեցման մասին վարչական որոշման կայացում։

Պաշտոնական տվյալների համաձայն, 2015թ.–ի 5 ամիսների ընթացքում աշխատանքային արտոնագրեր է ձևակերպել 857 հազ. միգրանտ՝ փոխանցելով տարածաշրջանային բյուջե մոտ 8 մլրդ ռուբլի, հայտնում է Ռուսաստանի ԴՄԾ մամլո ծառայությունը։

Նշենք, որ նշյալ փոփոխությունները չեն վերաբերում ՌԴ–ում աշխատանքային գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիներին։ Ռուսաստանի Դաշնության տարածքում օրինական գտնվելու և աշխատելու նպատակով ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է միայն կնքել աշխատանքային պայմանագիր գործատուի հետ։

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …