Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Սննդի փնտրտուք: Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի զինվորականները սիստեմատիկ կերպով թերսնվում են

Սննդի փնտրտուք: Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի զինվորականները սիստեմատիկ կերպով թերսնվում են

Ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հայ ընտանիքի դաժան սպանության շուրջ հետաքննության շրջանակներում բացահայտվել են փաստեր` ավելի քան 450 միլիոն ռուբլիի սննդամթերքի գողության վերաբերյալ: Այս մասին հայտնում է DONDAY տեղեկատվական կայքը:

Փաստի առնչությամբ ձերբակալվել է Հարավային ռազմական շրջանի սննդամթերքի ծառայության ղեկավարի տեղակալ, գնդապետ Դենիս Զորինը:

Հետաքննության ժամանակ քննիչները պարզել են, որ զինծառայողները հաճախակի են լքել ռազմաբազայի տարածքը` սնունդ հայթայթելու նպատակով: Ավելի պարզ ասած` նրանք սովահար էին լինում: Դրանից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ Գյումրիի ռազմաբազայում սննդամթերքի գողությունների հետաքննության նպատակով:

Համաձայն սննդամթերքի ծառայության ղեկավարի տեղակալ Դենիս Զորինի տված ցուցմունքների, Հայաստանում գործի է դրվել սննդամթերքի գողության և շուկաներում ու մանրածախ առևտրի ցանցերում դրանց սպառման մի ամբողջական համակարգ:

“ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում Մերձսահմանային համագործակցության ասոցիացիայի ռազմավարական պլանավորման ծառայության ղեկավար, ռազմական փորձագետ Ալեքսանդր Սոբյանինը նշել է, որ գողության նման դեպքեր կան ոչ միայն ռուսական, այլև ամերիկյան և գերմանական բանակներում:

“Պերմյակովի կողմից հայ ընտանիքի սպանություննից հետո սննդամթերքի գողությունը ես նույնիսկ չեմ համարում միջադեպ Հայաստանում գտնվող ռազմաբազայում: Դրական է, որ բացահայտվել է գողության փաստը, և այդ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի”:

Ըստ Սոբյանինի, գողությանը կարող է հանցակից լինել Գյումրիի ռազմաբազայի ղեկավարի տեղակալներից մեկը, քանի որ գումարը բավականին մեծ է եղել, իսկ այսպիսի դեպքերում առանց վերևից ստացված թույլտվության նման գործեր չեն արվում: Բայց, ըստ փորձագետի, գողության մեջ կարող է ներգրավված լինել նաև հայկական կողմը:

“Տեղ է հասել փակ առաքումը, հրամանատարները ստորագրել են ռազմական փոխադրողների դիմաց, իսկ հաջորդիվ ինչ պետք է անել, արդյո՞ք հենց իրենք պետք է տարածեն մթերքները երևանյան շուկաներում: Հայերը, հավանաբար, ևս մասնակցել են այդ գործին, բայց նախաձեռնությունը ռուսաստանյան զինվորականներինն է եղել”, — համոզված է փորձագետը:

“Հայաստանը, Բելառուսը և Ռուսաստանը ռազմական հանրության շրջանակներում դիտարկվում են որպես երկրներ, որտեղ ծառայությունն անցնում է ոչ այնքան լարված, չկան խոշոր ռազմական մարտահրավերներ և վտանգներ: Հետևաբար, առաջ է գալիս ոչ համապատասխան ուշադրության հարցը, իսկ խնդիրները կարգավորվում են դրանց առաջ գալուն պես”, — նշել է փորձագետը:

Ընդհանուր առմամբ, այս հարցը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, բայց բացասական առումով այն չի ազդի դրանց վրա:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …