Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Սերգեյ Միխեև. ամերիկյան վերջնագիրը Հայաստանի իշխանություններին

Սերգեյ Միխեև. ամերիկյան վերջնագիրը Հայաստանի իշխանություններին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր հայտարարել է, որ հայաստանյան իշխանությունների համար անընդունելի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի պահվածքը:

«Որևէ դեսպան իրավունք չունի խոսել վերջնագրի լեզվով: Նրա իմպերատիվխոսքը մեզ համար ոչ միայն հաճելի, այլ նաև ընդունելի չէ: Դեսպանի հայտարարությունները պետք է կոռեկտ լինեն», — ասել է խորհրդարանի նախագահը:

ԱՄՆ-ն Հայաստանի իշխանությունների հանդեպ բոլորովին միանման վերաբերմունք է ցույց տվել` մշտապես նրանց հեռացնելով Ռուսաստանից: Հայաստանի հանդեպ ԱՄՆ-ի մոտեցումը զգալի փոփոխություն չի կրել, — համոզված է Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը:

«ԱՄՆ-ի դժգոհությունը հայ-ռուսական հարաբերությունների և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առնչությամբ սրում է երկրի իշխանությունների հանդեպ քննադատությունը: Բացի այդ, ԱՄՆ-ն տեղյակ է, որ երկրում կան նախադրյալներ բողոքի ալիքի բարձրացման համար, և դա պետք է խթանել», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Միխեևը:

Ըստ փորձագետի` Հայաստանի առաջին դեմքերի և ԱՄՆ-ի դեսպանի միջև բանավեճի ավարտը կանխատեսելի չէ, բայց այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է ընդդիմության հետ և անհրաժեշտության դեպքում կօգտվի նրանց ծառայությունից, ակնհայտ է:

«Եթե ԱՄՆ-ին չհաջողվի դրական տարբերակով համոզել Հայաստանի իշխանություններին, ապա նրանք առավելագույնս կհրահրեն ընդդիմությանը` անցնելու կտրուկ գործողությունների: Թե որքանով դա կհաջողվի նրանց, կախված է արդեն Հայաստանի քաղաքացիներից»,- կարծում է Սերգեյ Միխեևը:

Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահի խոսքերը հնչել են ի պատասխան ԱՄՆ դեսպանի ավելի վաղ արված հայտարարությանն առ այն, որ Հայաստանի համար լուրջ խնդիր է կոռուպցիան, որը խոչընդոտում է ոչ միայն ընդհանուր զարգացմանը, այլև ստեղծում է ազգային անվտանգության համար սպառնալիքներ, քանի որ կառուպցիոն մեխանիզմների միջոցով արտաքին ուժերը երկրի կառավարման լծակներ են ձեռք բերում: Դեսպանը նախազգուշացրել է նաև, որ եթե Հակակոռուպցիոն խորհուրդը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, չհասնի շոշափելի արդյունքների, ապա ԱՄՆ-ն այլևս ֆինանսներ չի հատկացնի կոռուպցիայի դեմ պայքարին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …