Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Սերգեյ Մարկեդոնով. «Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը Հայաստանին դիվիդենտներ չի տա»

Սերգեյ Մարկեդոնով. «Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը Հայաստանին դիվիդենտներ չի տա»

Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույն գործընկեր Պանայոտիս Կամմենոսի հետ միասին մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետությանը» օժանդակելու մեջ: Նախարարի խոսքով` Թուրքիայի գործողությունները, որոնք առնչվում են Հայաստանի ռազմավարական դաշնակցի շահերին, վնաս են հասցնում ահաբեկչության դեմ միջազգային պայքարին:

Նման հայտարարությամբ հանդես գալու համար հայկական կողմին անհրաժեշտ էր ժամանակ, և տարօրինակ կլիներ, եթե նման հայտարարություն հնչեր ավելի վաղ. փոքր պետությունները մշտապես երկար ժամանակ են տարուբերում իրենց գործողությունները, — ասում է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքինքաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը:

«Հայաստանին պետք է զբաղեցնել զգուշավոր դիրքորոշում ռուս-թուրքական առճակատման հարցում, որովհետև այն ձեռտու չէ ոչ Հայաստանին և ոչ առավել ևս Ռուսաստանին: Նրանք, ովքեր պնդում են, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից Հայաստանը կստանա դիվիդենտներ, ոչ այնքան ճիշտ են պատկերացնում իրավիճակը: Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների փուլը դիվիդենտ է Հայաստանի համար », —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մարկեդոնովը:

Ըստ քաղաքագետի` Թուրքիայի հետ առճակատումն առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ Թուրքիան ևս տիրապետում է բազում գործիքների, որոնցով կարող է ազդել Ռուսաստանի ցավոտ կետերի վրա:

Փորձագետը կարծում է նաև, որ չպետք է զարմանալ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշման վրա, որոնք բացահայտ աջակցություն չեն հայտնում Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող գործողություններին:

«Պետք չէ գերագնահատել ՀԱՊԿ-ը: Սա ՆԱՏՕ-ն չէ: Սա ինտեգրացիոն կառույց է, որ գտնվում է իր ձևավորման փուլում: Թե ուր կհասնի այն, դեռևս հայտնի չէ: Ռուս-թուրքական առճակատումը չպետք է դիտել որպես ՀԱՊԿ-ի և Թուրքիայի միջև առճակատում: Անշուշտ, Հայաստանին այդ հակամարտությունն ավելի շատ է վերաբերում, քան Բելառուսին », — նշել է Սերգեյ Մարկեդոնովը:

Նշենք, որ ռուսաստանյան Սոձ-24-ի խոցման միջադեպից հետո Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը չէր արձագանքել տեղի ունեցածին: Պաշպանության նախարարի հայտարարությունը, որում նա քննադատում է Թուրքիայի գործողությունները, Հայաստանի իշխանությունների առաջին պաշտոնական արձագանքն է:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …