Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Սեմյոն Բաղդասարով. «Հայերին Թուրքիայից վտարելու մասին Էրդողանի հայտարարությունն իրատեսական է»

Սեմյոն Բաղդասարով. «Հայերին Թուրքիայից վտարելու մասին Էրդողանի հայտարարությունն իրատեսական է»

Էրդողանի սպառնալիքները Թուրքիայի հայ բնակչության հասցեին նորություն չեն, բայց ներկայումս դրանք ստանում են նոր և առավել վտանգավոր երանգներ, — ասում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:

«Որքանով հասկանում եմ, Էրդողանը բացահայտ սպառնում է առնվազն հայերի վտարմամբ Թուրքիայից: Սա Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության կողմից արված առաջին հայտարարությունը չէ: «Վատ վարք դրսևորելու դեպքում, մենք ձեզ կվտարենք երկրից» սպառնալիքը տարբեր ժամանակներում օգտագործվել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սեմյոն Բաղդասարովը:

Ըստ փորձագետի՝ ասվածն իր բնույթով քաղաքական հայտարարություն է, բայց չկա որևէ երաշխիք, որ խոսքերին կհաջորդեն կոնկրետ գործողությունները:

«Հայերի վտարումը կարելի է հեշտությամբ իրականացնել, քանի որ բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներ երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով անօրինական գտնվում են Թուրքիայում: Հայաստանի իշխանություններն իրենց կործանարար տնտեսական քաղաքականության պատճառով իրենք իրենց փակուղու մեջ են գցել, ինչն էլ օգտագործում է Էրդողանը», — նշել է Սեմյոն Բաղդասարովը:

Էրդողանի հայտարարությունն անկեղծացում է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց Թուրքիայի իշխանությունների մտածելակերպը չի փոխվել, ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Էրդողանի այն խոսքերը, որ Հայաստանը կրակի հետ է խաղում՝ հաշվի չառնելով, որ Թուրքիայում բնակվում է մոտ 100 հազ. հայ, որոնցից 50 հազարը Թուրքիայի քաղաքացիներ չեն:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …