Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանցի փորձագետները «Պաշտպանական համակարգեր»-ին Հայաստանի միացման մասին

Ռուսաստանցի փորձագետները «Պաշտպանական համակարգեր»-ին Հայաստանի միացման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել Է Հայաստանին «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբում ընդունելու համար ՀՀ-ի հետ բանակցություններ վարելու ՌԴ կառավարության առաջարկը:

Ըստ ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի` «Պաշտպանական համակարգեր» խմբին անդամակցելն առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին:

«Հայաստանը հնարավորություն կստանա նվազագույն ծախսերով անցկացնել հակաօդային պաշտպանության հնացած խորհրդային համակարգերի արդիականացում` ընդլայնելով դրանց շարժունակության և մարտական թիրախների հայտնաբերման և չեզոքացման հնարավորությունները», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Իգոր Կորոտչենկոն:

Այդ համագործակցության շրջանակներում Հայաստանը կստանա այնպիսի զենիթահրթիռային համակարգեր, որոնք տեղակայված են բազմաթիվ երկրներում և ստացել են դրական արձագանք, նշել է «Օդատիեզերական պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Խոդարյոնոկը:

«Պեչորա-2 համակարգն, անշուշտ, կհզորացնի Հայաստանի զենիթահրթիռային համակարգը: Հետագայում հնարավոր է, որ Հայաստան տեղափոխվեն հակաօդային պաշտպանության նորագույն С-400 համակարգերը», — RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է Մ. Խոդարյոնոկը:

Փորձագետի հավաստմամբ, հաշվի առնելով տարածաշրջանի ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը` Ռուսաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հարավ-արևմտյան ուղղությամբ С-400 համակարգերի տեղակայումը անսպասելի քայլ չի լինի, բայց այն արմատապես կփոխի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ «Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն ստեղծվել է 1996-ին: Դրա հիման վրա 2002-ին ստեղծվել է համանուն ռուս-բելառուսական ֆինանսաարդյունաբերական խումբը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …