Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանցի բիզնես խորհրդատուն հայաստանյան լոլիկների առանձնահատկությունների մասին

Ռուսաստանցի բիզնես խորհրդատուն հայաստանյան լոլիկների առանձնահատկությունների մասին

Հայաստանի արտադրողներն ամբողջությամբ բավարարել են լոլիկների ներքին պահանջարկը, այս մասին օրեր առաջ հայտնել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը:

Ինչպե՞ս կազդի Հայաստանում լոլիկի արտադրության ծավալների մեծացումը ԵԱՏՄ-ի բանջարեղենի ընդհանուր շուկայի վրա և կկարողանա՞ն արդյոք Հայաստանի արտադրողները բավարարել նաև ռուսաստանյան շուկայի պահանջարկի մի մասը: Այս հարցերի շուրջ RUSARMIFO-ի թղթակիցը զրուցել է ռուսաստանցի բիզնես խորհրդատու Սիմոն Եպիսկոպոսյանի հետ:

«Անկասկած, հայաստանյան լոլիկները մեծ պահանջարկ կունենան ռուսաստանյան շուկայում: Հաշվի առնելով Հայաստանի կլիման և աճեցվող լոլիկի տարատեսակները` դրանք իսպանական, թուրքական և այլ երկրների լոլիկներից շատ ավելի լավը կլինեն: Բացի այդ, պետք է վստահ լինենք այդ մթերքի օգտակարության հարցում, քանի որ քիմիկատների և թունաքիմիկատների համատարած օգտագործում Հայաստանում չկա », — ասում է Սիմոն Եպիսկոպոսյանը:

Բայց, ըստ Եպիսկոպոսյանի, Հայաստանը չի կարող ամբողջությամբ լրացնել ռուսաստանյան գյուղատնտեսական շուկայի բացը:

«Հայաստանը միայնակ չի կարող լրացնել Ռուսաստանի շուկայի այն մասնաբաժինը, որը նախկինում պատկանում էր Թուրքիային: Բայց մյուս հարավկովկասյան պետությունների հետ միասին դա միանշանակ հնարավոր է», — ընդգծել է Եպիսկոպոսյանը:

«Հայաստանը տրանսպորտային շրջափակման մեջ է: Երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը չի գործում: Իսկ օդանավով տեղափոխման դեպքում, սակագինը բարձրանում է: Փոխադրումների կարգավորման հարցում Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին», — համոզված է փորձագետը:

Նրա կարծիքով, Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների առավելություններից մեկն էլ այն է, որ դրանց գնագոյացումը մեծապես կախված է բերքահավաքից, ինչը քիչ զգալի է ռուսաստանյան շուկայում:

Նշենք, որ 2015-ին Հայաստանում գործարկվել են 83 հա տարածք զբաղեցնող ժամանակակից ջերմոցներ: Այս տարի արտահանվել է 3200 տոննա վարունգ և 1170 տոննա լոլիկ: Բանջարեղենի մեծ մասն արտահանվել է դեպի Ռուսաստան:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …