Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ռազմական փորձագետ. «Հայաստանում զորավարժանքներ անցկացնելով` Ռուսաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է չեզոքացնել ՆԱՏՕ-ից և Թուրքիայից եկող սպառնալիքները»

Ռազմական փորձագետ. «Հայաստանում զորավարժանքներ անցկացնելով` Ռուսաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է չեզոքացնել ՆԱՏՕ-ից և Թուրքիայից եկող սպառնալիքները»

Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարաժարանում սկսել են մեկամսյա դաշտային վարժանքները: Ռազմաբազայի հրետանավորները շուրջ 100 կմ ռազմերթ են կատարել մինչև «Ալագյազ» զորավարժարան և արդեն ներգրավվել են դաշտային վարժանքներին: Մեկամսյա վարժանքների ընթացքում ռուսաստանյան ռազմաբազայի հրետանավորները պետք է սովորեն «Գվոզդիկա» հաուբիցների, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Պոդնոս» ականանետերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրների` ռազմերթի ընթացքում մարտական պատրաստության բերելու մեխանիզմները, հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: Հրետանավորները հանձնելու են ավելի քան 20 նորմատիվ, այդ թվում` տոպոգեոդեզիական, օդերևութաբանական, բալիստիկ պատրաստության, հետախուզության վարման, թիրախների կոորդինատների հայտնաբերման և կրակային հաշվարկներին տվյալները փոխանցելու կոլեկտիվ և անհատական նորմատիվները: Ռուսաստանը միշտ մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանում իր ռազմաբազայի մարտունակությանը, բայց վերջին շրջանի զորավարժանքները պայմանավորված են Ռուսաստանի վրա միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշումներով, ասում է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը:

«Հաճախակի դարձած վարժանքները պետք է դիտարկել ստեղծված միջազգային իրավիճակի ընդհանուր համատեքստում: Ռուսաստանի վրա հսկայական ճնշում են գործադրում բոլոր կողմերից, և այդ ճնշմանը պետք է առաջին հերթին դիմակայեն ՌԴ Զինված ուժերը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Իվան Կոնովալովը: Ըստ փորձագետի` վարժանքների անցկացման հաճախակիության աճը առաջնահերթ կապված է Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատման հետ, ի դեպ վերջինս ընդլայնում է իր ներկայությունը Սև ծովում: Բացի այդ, զորավարժանքների անցկացմանը նպաստում են Հարավային Կովկասի պետությունների միջև առկա հակասություններն օգտագործելու Թուրքիայի անմիտ փորձերը: «Թուրքիայի բարձրագույն իշխանությունը հայտարարում է, որ իրենք պատրաստ են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Անկարան չի մասնակցում բանակցային գործընթացին և ստացվում է, որ այն պատրաստվում է լուծել խնդիրը ռազմական ճանապարհով: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է ցույց տալ Հայաստանում մեր զորքերի մարտունակությունը», — նշել է փորձագետը: Նշենք, որ փետրվարի 8-ի առավոտյան, Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի միավորումները բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի՝ ՌԴ ԶՈւ հարավարևմտյան ռազմավարական ուղղության մարտունակության հանկարծակի ստուգման նպատակով: Նշենք, որ ռազմաշրջանի կազմի մեջ են մտնում Կովկասում և դրանից ավելի հյուսիս ընկած տարածքում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, ինչպես նաև կասպյան և սևծովյան նավատորմերը, Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան: Զորավարժանքներին մասնակցել է 8,5 հազ. ռուսաստանցի զինվոր, 900 միավոր ռազմական տեխնիկա, 200 օդանավ և ուղղաթիռ, 50 ռազմանավ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …