Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ջրհեղեղ Թբիլիսիում. զոհերի թիվն ավելանում է

Ջրհեղեղ Թբիլիսիում. զոհերի թիվն ավելանում է

Թբիլիսիում ջրհեղեղի արդյունքում մահացած Ժաննա և Սվետլանա Եղիազարովա քույրերը բնակվում էին Սվինաձե փողոցում գտնվող բնակելի շենքում: Այս մասին RUSARMINFO-ին փոխանցեց Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու մամլո-դիվանի Սուսաննա Խաչատուրյանը: Նրա խոսքերով՝ 22 և 24 տարեկան քույրերի դիակները հայտնաբերվել են ավերված տան փլատակներում: Հուղարկավորությունը կկայանա վաղը կամ հինգշաբթի, իսկ մինչ այդ նրանց մարմինները կմնան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Ավելացնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատան հաղորդած տվյալների համաձայն՝ հայտնաբերվել էին ևս երկու հայուհու՝ Լիաննա Եղիազարովայի և Նանա Եղիազարովա-Թալիշվիլիի դիերը: Սուսաննա Խաչատրյանը նաև հավելեց է, որ անհայտ կորած 24 մարդկանց թվում կարող են լինել ևս երկու հայ: Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու երիտարդական թևն ու «Հայ-արտ տուն» կենտրոնը ստեղծել են կամավորների ջոկատ և մասնակցում են քաղաքի մաքրման աշխատանքներին: «Դրսում հայտնված մարդիկ տեղավորվել են հյուրանոցներ, քաղաքապետարանը անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում, բացվել են հոգեբանական օգնության կենտրոններ», — հավելեց Սուսաննա Խաչատուրյանը: Քաղաքի մաքրման ակտիվ աշխատանքներ են տարվում: Երեկոյան կբացվի Հերոսների հրապարակը և ամենայն հավանականությամբ կվերականգնվի երթևեկությունը: Ջրամատակարարումը արդեն ամբողջովին վերականգնված է, իսկ որոշ թաղամասերում վերականգնված է նաև էլեկտրամատակարարումը: Հիշեցնենք, որ կիրակի գիշեր Թբիլիսիում հորդառատ անձրևից առաջացած ջրհեղեղի պատճառով ջրի տակ էին անցել բնակելի շենքեր ու փողոցներ, ինչպես նաև կենդաբանակն այգին: Նախնական տվայլներով՝ մահացածների թիվը 12 է: Հասված վնասի չափը գնահատվում է  $18 մլն:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …