Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Չինաստանն իրար է կապում Հայաստանն ու Իրանը` ելնելով սեփական շահերից

Չինաստանն իրար է կապում Հայաստանն ու Իրանը` ելնելով սեփական շահերից

ՀՀ վարչապետը հաստատել է այն տեղեկությունները, որ չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի և Իրանի միջև երկաթուղու կառուցմամբ և պատրաստ են ֆինանսավորել դրա 60%-ը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սեպտեմբերի 23-ից 25-ը Պեկին նախատեսվող այցի շրջանակներում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը քննարկվելու է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների մակարդակով:

«Այստեղ առկա է երկու նշանակալի դիտարկում. առաջինը, Իրանի հետաքրքրվածությունը դուրս գալ դեպի Եվրոպայի խոշոր շուկաներ և, երկրորդը, Չինաստանի ձգտումը երկաթուղու օգնությամբ ազդել տարածաշրջանի երկրների վրա և ընդլայնել իր ազդեցությունը Մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ առաջիկա 50 տարիներին որոշվելու են համաշխարհային նշանակության քաղաքական և տնտեսական հարցերը», — մեկնաբանոլով այս նորությունը` RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:

Փորձագետը կարծում է, որ չնայած տնտեսական բաղադրիչի կարևորությանը, Չինաստանի հետաքրքրվածությունն առաջնահերթ քաղաքական բնույթ է կրում: Ըստ այդմ, եթե գերակայեր տնտեսականը, ապա Չինաստանը նախընտրություն կտար մեկ այլ նախագծի` 400 մլն դոլար արժողությամբ Իրանն, Ադրբեջանը և Վրաստանն իրար կապող երկաթուղուն:

Միևնույն ժամանակ Արա Պապյանը վստահ է, որ Հայաստանը չի օգտագործում Իրանի հետ համագործակցության բոլոր հնարավորությունները, որոնք առաջ են եկել Իրանի` «Վեցնյակի» հետ համաձայնագրի ստորագրման արդյունքում:

«Իրանն ազատվել է մեկ նախագծի շրջանակում 40 մլն դոլարից ոչ ավելի ներդրում կատարելու սահմանափակումից, բացի այդ առաջ են գալիս ազատ ֆինանսական միջոցներ իրանյան ակտիվների ապասառեցման արդյունքում և մեծ եկամուտներ նավթի վաճառքից: Այդ գումարների մի մասը կարող է ներդրվել հայ-իրանական նախագծերի մեջ, ինչն այսօր չի արվում”, — կարծում է Պապյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը 2014թ.-ի օգոստոսի 7-ին հավանություն տվեց հայ-իրանական երկաթուղու կառուցման նախնական ծրագրին: Նախագծի արժեքը 3,5 մլրդ դոլար է, երկաթուղու երկարությունը կկազմի 300 կմ: Դրա ենթակառուցվածքը կներառի ընդհանուր 19,4 կմ երկարությամբ 64 կամուրջ, 103,2 կմ երկարությամբ 60 թունել և 27 կայարան: Նախագծի ավարտը նախատեսված է 2022թ.-ին, իսկ տարեկան բեռնափոխադրումների ծավալը կկազմի 25 մլն տոննա:

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …