Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Յուրա Մովսիսյանը հրաժարվել է վերադառնալ ԱՄՆ

Յուրա Մովսիսյանը հրաժարվել է վերադառնալ ԱՄՆ

“Ռեալ Սոլթ-Լեյք” ակումբի տեխնիկական տնօրեն Քրեյգ Վայբելը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի առաջատար Յուրա Մովսիսյանի ակումբ վերադառնալու մասին տեղեկատվությունը:

“Յուրան այս տարանցիկ շրջանում չի միանա մեզ: Մենք երկար զրույց ենք ունեցել նրա հետ, այս պահին նրան ամենը ձեռք է տալիս “ՍՊԱՐՏԱԿ”-ում: Թիմի մարզիկների շտաբում տեղի են ունեցել փոփոխություններ, նոր մասնագետը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Յուրային թիմում պահելու ուղղությամբ: Ես ուրախ եմ նրա համար, այնտեղ նա իրեն լավ է զգում, բայց, ցավոք, նրանից չստացա այն պատասխանը, որն ակնկալում էի”, — ասել է Վայբելը:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը “Ռեալ Սոլթ-Լեյք” ակումբի կազմում հանդես է եկել 2007-ից 2009 թվականները և թիմի հետ միասին արժանացել է MLS Գավաթին: Ներկայումս Յուրան հանդես է գալիս մոսկովյան “ՍՊԱՐՏԱԿ”-ի կազմում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …