Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Մամլո ասուլիս RUSARMINFO-ում .«Արգելված մթերքների վերահսկողության համընդհանուր բազա ԵՏՄ երկրներում» ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մամլո ասուլիս RUSARMINFO-ում .«Արգելված մթերքների վերահսկողության համընդհանուր բազա ԵՏՄ երկրներում» ՏԵՍԱՆՅՈՒԹ

RUSARMINFO մուլտիմեդիայի մամուլի ակումբում տեղի ունեցավ  «Արգելված մթերքների վերահսկողության համընդհանուր բազա ԵՏՄ երկրներում» թեմայով ասուլիս, որի ընթացքում քննարկվեցին ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության /ՌՈՍՍԵԼԽՈԶՆԱԴԶՈՐ/ առաջարկը ստեղծել ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ՌԴ-ում արգելքի տակ ընկած սննդամթերքի վերահսկմանն ուղղված համընդհանուր էլեկտրոնային համակարգ: Նախաձեռնողների մտահղացմամբ, համակարգը կարող է կանխել արգելքի տակ ընկած մթերքների ներթափանցումը Ռուսաստանի շուկա` ԵՏՄ անդամ պետությունների տարածքից:

Ռոբերտ Հարությունյան – Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար)

Մեր նպատակն է` բացառել ոչ անվտանգ ապրանքների մուտքը ԵՏՄ անդամ պետությունների տարածք

«Ես չէի կապի ՌՈՍՍԵԼԽՈԶՆԱԴԶՈՐ-ի նախաձեռնությունը պատժամիջոցների հետ: Մի՞թե պատժամիջոցների բացակայության դեպքում ԵՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինները չէին աշխատի իրար հետ: Իհարկե, կաշխատեին: Դեռ 2014թ.-ին` մինչև պատժամիջոցների կիրառումը, սննդամթերքի անվտանգության ոլորտի մեխանիզմներն ու գործողություններն արդեն ամրագրված էին ԵՏՄ-ի մասին համաձայնագրում: Անաչառ տարբերակ կդիտվեր ոչ թե ապրանքերի հսկողության նոր համընդհանուր մեխանիզմի ստեղծումը, այլև գոյություն ունեցողների ինտեգրումը»:

«Յուրաքանչյուր ԵՏՄ անդամ պետությունում գործում է սննդամթերքի անվտանգության վերահսկողության սեփական համակարգը: Ազգային մակարդակում յուրաքանչյուր պետություն հետաքրքրված է այդ մթերքների անվտանգության ապահովմամբ: Տեղական ծառայությունը վերահսկում է այդ մթերքների մուտքի գործընթացը: Խախտումների հայտնաբերման դեպքում, լիազոր մարմնի որոշման հիման վրա, ապրանքի չափաքանակն ուղարկվում է կարանտինի»:

«Մեր նպատակն է` համընդհանուր տնտեսական տարածքի շրջանակներում բացառել ոչ անվտանգ մթերքների մուտքը ոչ միայն Ռուսաստանի տարածք, այլև ԵՏՄ մյուս անդամ պետություններ»:

ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը կրճատվել է

«2015թ.-ի հունիսի տվյալներով, արձանագրվել է ԵՏՄ անդամ պետությունների միջև առևտրի ծավալի 30%-ի կրճատում: Մենք պետք է ձգտենք չներմուծել ապրանքներ երրորդ երկրներից` բարելավելով ցուցանիշները ԵՏՄ-ի ներսում: Չէ որ միության նպատակը տնտեսական ինտեգրումն ու արդյունաբերական համագործակցության աճն է: Այս համատեքստում անընդունելի են ներքին առևտրի իրականացման հարցում սահմանափակող մեխանիզմների օգտագործումը»:

Հայկական արտահանման խնդիրները

«Մոսկվայում հայկական ապրանքների գնագոյացումը կատարվում է դոլարի հանդեպ ռուբլու փոխարժեքի հարաբերակցության հիման վրա: Ներկայումս հայկական արտահանողները հաշվարկներն իրականացնում են ԱՄՆ դոլարով: Եվ այս պարագայում նրանք կամ պետք է բարձրացնեն ապրանքի գինը, կամ կրճատեն մատակարարման ծավալը` այդպիսով իսկ նվազեցնելով արտադրության ծախսերը: Գնի երկրորդ բաղադրիչը տրանսպորտային ծախսերն են»: 

Իգոր Աբակումով: «Կրեստյանսկիե վեդոմոստի» մեդիա խմբի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի գյուղատնտես լրագրողների ասոցիացիայի կազմկոմիտեի ղեկավար

Պարենային պատերազմ 

«Պարենմթերքը 21-րդ դարի արդյունավետ ռազմավարական զենքն է: Եթե ունես պարենային զենք, ապա պաշտպանված ես, կարող ես թելադրել սեփական պայմանները, իսկ եթե չունես այն, ապա ենթարկվում ես այլոց ազդեցության»:

«Այն, ինչը կատարվում է այսօր, պարենային պատերազմ է: Ռուսաստանի դեմ կիրառել են պատժամիջոցներ, նրանք այդ իրավունքն ունեն, իր հերթին` Ռուսաստանը պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքն ունի: Երբ ընդունեցին պատժամիջոցները, Ռուսաստանում շարունակ հայտնվում էին արգելքի տակ ընկած մթերքները: Ես անձամբ շատ բացասական եմ մոտենում պարենմթերքի ոչնչացմանը, ընդ որում` ցուցադրական, բայց այն դիտարկում եմ որպես հարկադրված և անհրաժեշտ քայլ»:

Եվրասիական ընկերակցությունը պետք է միանման պայքար մղի սեփական տարածքում կեղծ մթերքների դեմ

«Համընդհանուր փաստաթղթերը, որակի համընդհանուր չափանիշներն, անշուշտ, պետք է գոյություն ունենան Եվրասիական միությունում: Եթե պանրի արտադրությունն եռակի աճել է, ապա կաթի արտադրությունը նույն ժամանակահատվածում պետք է լինի 4,5-5 անգամ ավելի: Հակառակ դեպքում, նշանակում է, որ պանրի մեջ կաթի փոխարեն ավելացնում են այլ մթերքներ, օրինակ` արմավենու յուղ: Եվրասիական միությունը պետք է միանման պայքար մղի իր տարածքում կեղծ ապրանքների դեմ: Մենք պետք է առաջ շարժվենք օրենսդրության ներդաշնակեցման ճանապարհով, կանոնակարգող փաստաթղթերով: Պետք է մշակվի մասնագետների պատրաստումը` ուսուցումը, թեստային գործընթացը, թեստային համակարգը, գործիքները, որոնք կիրառվում են սահմանին և մեր միության ներսում: Բայց որպեսզի այս ամբողջը գործի, գյուղատնտեսին իր արտադրանքի աճեցման համար, առաջնահերթ, անրաժեշտ է էջան վարկ, վստահելի սպառում և հստակ ագրարային քաղաքականություն, իսկ մնացած բոլորն ինքն իր ուժերով կիրականացնի: Ցավոք, այդ երրորդն այսօր բացակայում է, և ամենն իրականացվում է սեփական վախի և ռիսկի հաշվարկի հիման վրա»:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …