Вторник , 19 марта 2024
amru
Главная / Без рубрики / Հնարավոր անհեթեթություն. Ռուսաստանը չի պատրաստվում ռադիոլոկացիոն կայան կառուցել Ադրբեջանում

Հնարավոր անհեթեթություն. Ռուսաստանը չի պատրաստվում ռադիոլոկացիոն կայան կառուցել Ադրբեջանում

Նախօրեին «Զվեզդա» հեռուստաալիքի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում հեղինակ Վիկտոր Սոկիրկոն պնդում է, որ 2017թ.-ին Ռուսաստանը պատրաստվում է նոր ռադիոտեղորոշիչ կայան կառուցել Ադրբեջանի տարածքում:

«Շարունակվում է «Վորոնեժ» ռադիոտեղորոշիչ կայանի կառուցումը և ոչ միայն Ռուսաստանում (Պեչորա և Մուրմանսկ): Նախատեսվում է, որ 2017թ.-ին կառուցումը կսկսվի Ադրբեջանում` Բաքվին անցած Գաբալայի «Դարյալ» ռադիոտեղորոշիչ կայանի փոխարեն: Նոր կայանը լինելու է բացառապես ռուսական ենթակայության տակ և լրացնելու է Արմավիրում գործող ՌՏԿ-ին՝ ծածկելով այն տարածքները, որտեղ չի հասնում Արմավիրի ՌՏԿ-ը», — նշված է հոդվածում:

«Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է, որ նպատակահարմար չի գտնում մեկնաբանել նման «անհեթեթություն», բայց համոզված է, որ Ադրբեջանի տարածքում ռուսական նոր ՌՏԿ-ի կառուցման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ռուսաստանը չի պատրաստվում Ադրբեջանում կառուցել որևէ ռազմական օբյեկտ: Առավել ևս, որ խոսքը հրթիռային հարձակման իրազեկման ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) մասին է: Բոլոր նոր ՌՏԿ-ները կառուցվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում: Ռուսաստանի կողմից շահագործվող հրթիռային հարձակման վաղ իրազեկման «Գաբալա» կայանի փակումից հետո Ադրբեջանում մենք որևէ բան չենք կառուցելու», — հայտնել է ռազմական փորձագետը:

Նշենք, որ «Վորոնեժ» ՌՏԿ-ն ռադիոտեղորոշիչ համակարգ է, որը նախատեսված է բալիստիկ և թևավոր հրթիռների, այլ աերոդինամիկ օբյեկտների հայտնաբերման և ուղեկցման համար: «Վորոնեժ»-ի մոնտաժման ժամկետը 18-ից 20 ամիս է (համեմատության նպատակով նշենք, որ դրա նախորդները` «Վոլգա»-ն և «Դարյալ»-ը, կանգնեցվել են 5-ից 9-ը տարվա ընթացքում):

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …