Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ՀԱՊԿ ավիացիան կապահովի ռազմական ուժի տեղափոխումը ցանկացած կետ

ՀԱՊԿ ավիացիան կապահովի ռազմական ուժի տեղափոխումը ցանկացած կետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ նախապատրաստման փուլում է կազմակերպության հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման առաջարկը:

«Մենք որոշման նախագիծ ենք նախապատրաստել ՀԱՊԿ հավաքական ավիացոն ուժերի ստեղծման մասին, որոնք անմիջապես պետք է ապահովեն մեր ուժերի և միջոցների տեղափոխումը», կիրակի օրը նա հայտնել է լրագրողներին:

Նրա խոսքով, հավաքական օդային ուժերն անհրաժեշտ են այս կամ այն հակամարտության գոտի ՀԱՊԿ ուժերի և միջոցների օպերատիվ տեղափոխման նպատակով:

Նա հայտնել է նաև, որ Պսկովում անցկացվող ՀԱՊԿ ուժերի զորավարժությունների գլխավոր խնդիրներից մեկը հաշված ժամերում հավաքական անվտանգության զանկացած կետ ՀԱՊԿ ուժերի վերաբաշխումը կամ տեղափոխումն է:

RUSARMINFO-ի հետ զրույցում «Օդատիեզերական պաշտպանություն»ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Խոդարյոնոկը տեսակետ է հայտնել, որ ցանկացած ռազմական միություն պետք է ներառի ռազմական ուժերի բոլոր բաղադրիչները: Դրանք են` ռազմաօդային ուժերը, ռազմածովային և ավիացիոն ուժերը: Վերջին բաղադրիչը, ըստ ռազմական փորձագետի, կարևորագույն դերակատարումն ունի ռազմական ուժերի գործունեության ապահովման հարցում:

«ՀԱՊԿ-ում ավիացիոն բաղադրիչը լինելու է ամենաճկունը, և նման տարածության պայմաններում հենց ավիացիան է ունակ ապահովել ՀԱՊԿ ուժերի առավել արդյունավետ տեղափոխումը այս կամ այն տարածաշրջան կամ հավաքական անվտանգության հակամարտության գոտի», — կարծում է Խոդարյոնոկը:

Նրա կարծիքով, ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծումը կապված է նաև Կենտրոնական Ասիայի ռազմավարական տարածաշրջանում ագրեսիվ իսլամիզմի և Իսլամական պետություն խմբավորման տարածման հետ: Այդ սպառնալիքները, թեպետ որոշ առումով չափազանցված են տվյալ ժամանակահատվածում, ինչպես կարծում է փորձագետը, բայցև դրանց համապատասխան արձագանք տալու համար ավիացիոն ուժերը ծայրահեղ անհրաժեշտ են:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն 2015» լայնածավալ զորավարժությունները: Դրանցում մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի մոտ երկու հազար զինվորականներ: Զինվորականների հիմնական խնդիրներն են` չեզոքացնել ռազմական հակամարտությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը և պաշտպանել պայմանական ՀԱՊԿ անդամ պետության սահմանադրական կարգը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …