Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Հայ մարզիկը կմենամարտի Ուշու Սանդայի աշխարհի չեմպիոնի կոչման համար ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ մարզիկը կմենամարտի Ուշու Սանդայի աշխարհի չեմպիոնի կոչման համար ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիական Տերարա քաղաքում տեղի է ունեցել Ուշու Սանդայի PROFIGHT SANDA պրոֆեսիոնալ մրցումները, որոնց արդյունքում հաղթողները հնարավորություն են ստացել մասնակցել նոյեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մրցաշարի ուժեղագույնների ցանկում է ընդգրկվել նաև Հայաստանը ներկայացնող գյումրեցի Արման Գրիգորյանը: Մինչև 57 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը հաղթել է Ֆրանսիայի և Եվրոպայի գործող չեմպիոն Բիլալ Տալհային: Երեք ռաունդներից հետո մրցավարները հաղթանակը միաձայն շնորհել են Արման Գրիգորյանին: Աշխարհի չեմպիոնի կոչման համար նա կմենամարտի Անտոնի Լիմի հետ: Մյուս հայ մարզիկը ՝ Հովհաննես Վարդանյանը-66 կգ կիսաեզրափակչում Յասուն Չտատուի նկատմամբ վստահ հաղթանակից հետո վնասվածքի պատճառով եզրափակիչ մարտում պարտվել է Գերման Գրեբաբային: Սանդա Ուշուի աշխարհի առաջնությունը կկայանա 2015թ. նոյեմբերին Ֆրասնիայի մայրաքաղաքում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …