Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Հայերի դժգոհության պատճառը վաճառված է. «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն վաճառում է հայաստանյան դուստր ընկերությունը կիպրական օֆշորի

Հայերի դժգոհության պատճառը վաճառված է. «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն վաճառում է հայաստանյան դուստր ընկերությունը կիպրական օֆշորի

Այսօր Հայաստանի կառավարությունը քննարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վաճառքի հարցը: Ավելի վաղ ռուսաստանյան ԻՆՏԵՐ ՌԱՕ ընկերությունը տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը(ռուսաստանյան ԻՆՏԵՐ ՌԱՕ-ի 100-%-ոց դուստր ընկերություն) «Լիորմանդ Հոլդինգ» ընկերությանը վաճառելու մտադրության մասին:

Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամլո քարտուղար Նատալյա Սարջանյանը RUSARMINFO-ի հետ զրույցում հայտնել է, որ ընկերությունը նախընտրում է զերծ մնալ մեկնաբանություններից` հավելելով, որ կառավարության կողմից ընկերության վաճառքի մասին որոշումը կկայացվի առաջիկա երեք օրերին, այս պահին հայտնի է դարձել, որ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ իր համաձայնություն է տվել կիպրական օֆշորային ընկերությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վաճառքին: 

Նշենք, որ «Liormand Holdings Limited» ընկերությունը գրանցված է Կիպրոսում 2010թ.-ից և գտնվում է օֆշորային գոտում: Համապատասխան տեղեկությունը հրապարակված է i-cyprus.com կայքում, որը վճարովի հիմունքով տեղեկատվություն է տրամադրում Կիպրոսի ձեռնարկությունների ռեգիստրում գրանցված ընկերությունների մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի առաջարկը, բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով, ինչը հարուցել է հանրության դժգոհությունը: Զանգվածային ակցիաների արդյունքում Սերժ Սարգսյանն առաջարկել է փոխհատուցել սակագնի բարձրացված մասը պետբյուջեի հաշվին և անցկացնել ընկերությունում անկախ աուդիտ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …