Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Հայաստանում ստեղծված PicSart-ը Forbes–ի «ամենաթեժ» ցանկում է

Հայաստանում ստեղծված PicSart-ը Forbes–ի «ամենաթեժ» ցանկում է

Բջջային հեռախոսների լուսանկարների ֆոտոխմբագրիչ PicsArt հավելվածն ընդգրկվել է Forbes ամսագրի «2015թ. ամենաթեժ ստարտափերի» ցանկում` զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Ըստ Forbes-ի` հայկական հավելվածն արդեն արժե 250 մլն դոլար:

Այսօր հավելվածից օգտվում է աշխարհում ավելի քան 250 հազար օգտատեր: Սա Հայաստանում ստեղծված ամենահայտնի ծրագիրն է: Այն ստեղծած ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է հարյուրը, ևս 20 ծրագրավորող ներգրավված է ԱՄՆ-ից:

Հավելվածի օգնությամբ կարելի է լուսանկարել, տարբեր էֆեկտներ կիրառել, տեղադրել դիմակներ, շրջանակներ, սահմանագծեր, ավելացնել տեքստ, գրել մեկնաբանություններ, գունազարդել և այլն: Մշակված են նաև նկարչության գործիքներ` վրձին, մատիտ և այլն: Պատրաստված աշխատաները կարել է ներբեռնել Facebook, Twitter, Flickr, Picasa, Dropbox, Fouresquare, Tumblr, Blogger ցանցերում, ինչպես նաև ուղարկել SMS հաղորդագրությամբ և էլեկտրոնային փոստով:

Հիշեցնենք, որ լուսանկարների մշակման PicsArt հայկական ստարտապը հիմանդրվել է 2010-ին, իսկ 2013-ի հունվարին հայտնվել Apple App Store-ում` կարճ ժամանակում դառնալով ամենահայտնի անվճար հավելվածներից մեկը: Հետագայում այն դարձել է հասանելի նաև Android-ի օգտատերերի համար:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …