Вторник , 19 марта 2024
amru
Главная / Без рубрики / Հայաստանը չի ներառվել Ռուսաստանում թուրքական ապրանքները փոխարինող երկրների ցանկում

Հայաստանը չի ներառվել Ռուսաստանում թուրքական ապրանքները փոխարինող երկրների ցանկում

Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը ռուսաստանյան «Газете.Ru»-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի ապրանքները ռուսաստանյան շուկայում կփոխարինվեն Ադրբեջանի, Մարոկոյի և Իրանի արտադրանքով:

Թուրքական արտադրության ապրանքների ծավալները ահռելի են, իսկ Հայաստանի չափաբաժինը այդ ապրանքների փոխարինման մեջ մեծ չէ, և հենց այս պատճառով Հայաստանը չի ներառվել այդ ցանկում, ասում է ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

«Խոսքը շատ մեծ ծավալի թուրքական արտադրանքի մասին է, որն էլ մտադիր են փոխարինել ադրբեջանական, իրանական և մարոկոական ապրանքներով: Հայկական արտադրանքը ևս ունի իր չափաբաժինը թուրքական արտադրանքի փոխարինման հարցում, բայց այն մեծ չէ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կարեն Ասոյանը:

Ըստ նրա` Ռուսաստան ներկրվող Հայաստանի մրգերի և բանջարեղենի ծավալների շուրջ թվային պատկեր հնարավոր կլինի կազմել միայն ամռան շեմին, երբ կմեկնարկի թարմ ապրանքատեսականու արտահանումը: «Ներկայումս հիմնականում ներմուծվում է ջերմոցային արտադրանք: Այս ոլորտն արագ տեմպերով է զարգանում Հայաստանում: Բայց Ռուսաստանում մեծ պահանջարկ են վայելում հայաստանյան թարմ բանջարեղենն ու մրգերը: Հայկական արտադրանքի ներկրման ծավալների մեծացում ակնկալվում է մայիսի վերջից», — նշել է առևտրային ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ «Аргус-фито» տեղեկատվական համակարգի տվյալներով, 2016-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող լոլիկի ծավալը մեծացել է 1 հազ. տոննայով: Նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը ավելացրել է լոլիկի արտահանումը դեպի Ռուսաստան 3,5 հազ., իսկ Մարոկոն` 2 հազ. տոննայով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …