Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Հայաստանը կարող է օգնել Իսլամական պետության դեմ պայքարում

Հայաստանը կարող է օգնել Իսլամական պետության դեմ պայքարում

Ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքն անձամբ է տեղեկացրել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի առաջնորդներին Բաղդադում Սիրիայի, Իրանի և Իրաքի հետ համատեղ տեղեկատվական կենտրոնի ստեղծման մասին` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կազմակերպելու նպատակով:

Կենտրոնի ստեղծումը Մերձավոր Արևելքում ԻՊ-ի դեմ պայքարի մեջ իրականում հետաքրքրված պետությունների դաշինքի ձևավորման վերաբերյալ ռուսաստանյան ղեկավարության առաջարկի իրագործումն է, — ասում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը:

«Դեռևս խոսքը տեղեկատվական դաշտում ԻՊ-ին հակազդելու և ոչ թե ռազմական գործողությունները ղեկավարող շտաբի մասին է: Այն կառույցը, որը կմիավորեր դաշինքի մասնակից երկրների ռազմական ստորաբաժանումները դեռևս ստեղծված չէ: Դրա ստեղծման դեպքում տեղեկատվական կենտրոնը տվյալներ կփոխանցի ԻՊ-ի ահաբեկիչների գտնվելու վայրի վերաբերյալ դաշինքի ռազմական մարմիններին, որոնք էլ համապատասխան հարվածներ կհասցնեն», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Դոլգովը:

Ըստ փորձագետի, Բաղդադում տեղեկատվական կենտրոնի ստեղծմանը կարող է մասնակցել նաև Հայաստանը:

«Կենտրոնին միանալը բխում է Հայաստանի շահերից, որի նախաձեռնողականությունն այս հարցում կդիտվի որպես արդյունավետ քայլ: Հայաստանի մասնակցությունը շատ արդյունավետ կարող է լինել, եթե հաջողվի օգտագործել Սիրիայի և Իրաքի հայերի ներուժը, որոնք ակտիվորեն պայքարում են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ և տիրապետում են ավելի շատ տեղեկատվության, քան արտասահմանցի մասնագետները», — համոզված է Դոլգովը:

Հիշեցնենք, որ ԻՊ-ի դեմ տեղեկատվական կենտրոնում ծառայության կանցնեն Ռուսաստանի, Սիրիայի, Իրաքի և Իրանի գլխավոր շտաբերի ներկայացուցիչները: Կենտրոնի հիմնական նպատակն է լինելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումն ու ընդհանրացումը` հիմնականում ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով: Հետագայում տեղեկատվական կենտրոնի հիման վրա նախատեսվում է ստեղծել ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների պլանավորմանն ուղղված համակարգող կոմիտե:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …