Вторник , 19 марта 2024
amru
Главная / Без рубрики / ԽՍՀՄ ՍԲԵՐԲԱՆԿ-ի ավանդները Հայաստանում ժառանգներին չեն վերադարձվի

ԽՍՀՄ ՍԲԵՐԲԱՆԿ-ի ավանդները Հայաստանում ժառանգներին չեն վերադարձվի

Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ չի համարում փոխհատուցել ԽՍՀՄ ՍԲԵՐԲԱՆԿ-ում ժամանակին պահված բնակչության ավանդները ժառանգության հիմքով, ասված է “Օրինաց երկիր” կուսակցության պատգամավորների կողմից ներկայացված օրինագծի շուրջ կառավարության եզրակացությունում:

Մոսկվայի փաստաբանական պալատի անդամ Կարեն Ներսիսյանը կարծում է, որ փոխհատուցումից հրաժարվելն արմատապես անօրինական է:

“Մարդու կողմից արված ցանկացած ավանդ իր իսկ սեփականությունն է, ինչպես իր տունը կամ այլ անշարժ գույք: Այդ ունեցվածքի պաշտպանությունն ապահովվում է օրենքով: Եթե քաղաքացին տոկոսներ է ստացել իր կյանքի ընթացքում, ապա այդ իրավունքը փոխանցվում է նրա ժառանգորդներին: Մերժելով մարդկանց իրենց իրավունքների ժառանգման հարցում` պետությունը խախտում է օրենքը”, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կարեն Ներսիսյանը:

Ըստ փաստաբանի` Հայաստանի կառավարությունը փորձում է տնտեսել բյուջեի ծախսերը և լուծել պետության խնդիրները քաղաքացիների հաշվին:

Հիշեցնենք, որ նախկին ԽՍՀՄ ՍԲԵՐԲԱՆԿ-ի սառեցված ավանդների փոխարեն նախատեսված փոխհատուցումները սկսել են տրամադրվել քաղաքացիներին 2008-ի փետրվարի 1-ից: Այն ժամանակ ավելի քան 60 հազ. մարդ է հերթագրված եղել, և ընդունվել է որոշում, որ առաջնահերթ իրենց գումարները կստանան Մեծ Հայրենական պատերազմի վետերանները, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն ու միայնակ թոշակառուները:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …