Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ԽՍՀՄ հռչակավոր կոմպոզիտորը. Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 95 տարեկան

ԽՍՀՄ հռչակավոր կոմպոզիտորը. Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 95 տարեկան

Խորհրդային միության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հայ ժողովրդի մեծանուն զավակ Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 95 տարեկան: Առնո Բաբաջանյանի տաղանդը բնության շնորհ էր, թեպետ մեծն կոմպոզիտորի աշխատասիրությունը շարունակ ապշեցնում էր իր գործընկերներին: Նա անմիջական և եզակի մարդ էր: Նրան առանձնացնում էր անգամ այն, որ հունվարի 22-ը`նրա ծննդյան օրը, հորինված էր, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է կոմպոզիտորի որդին` Արա Բաբաջանյանը: «Հայրիկի ծննդյան օրը` հունվարի 21-ը, համընկել էր խորհրդային ժողովրդի առաջնորդ Լենինի մահվան օրվա հետ: Եվ պապիկս որոշեց տեղափոխել նրա ծննդյան օրը հունվարի 22-ին: Բոլոր պաշտոնական փաստաթղթերով հայրս ծնվել է հունվարի 22-ին», — նշել է Արա Բաբաջանյանը: Առնո Բաբաջանյանը, որդու խոսքով, այս հարցին հումորով էր մոտենում: Հունվարի 22-ը սովորաբար անցկացնում էր հարազատների և ընկերների միջավայրում: Մաեստրոն, իհարկե, ապրում էր երաժշտությամբ, բայց ուներ նաև այլ հետաքրքրություններ:

«Խաղում էր վոլեյբոլ, ֆուտբոլ և սեղանի թենիս: Հիշում եմ, որ մենք հաճախ էինք գնում հոքեյի և ֆուտբոլի խաղերը դիտելու: Հայրս նաև սիրում էր նկարել: Մի ժամանակ կար, երբ նա գեղանկարչությամբ էր տարված ու մի քանի գործ նկարեց», — հիշում է Արա Բաբաջանյանը: Առնո Բաբաջանյանի խոսքով, կյանքում մեծ կոմպոզիտորը մարդամոտ և դեմոկրատ մարդ էր: Նա հեշտությամբ էր շփվում և’ ավտոմեխանիկի, և’ հայտնի խորհրդային կոմպոզիտորների ու գրողների հետ: Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնիսենսկու և այլ հայտնի գործընկներների հետ նրան կապում էր ոչ միայն արվեստը, այլև մտերիմ ընկերական հարաբերությունները: Նրանք ջերմ շփումներ ունեին և միշտ կատակում էին: «Իր 40 — ամյակին հայրս հրավիրել էր Եվգենի Եվտուշենկոյին: Նա այն ժամանակ Վրաստանում` Գրողների միության տանն էր ապրում: Եվտուշենկոն մյուս հյուրերից ավելի վաղ էր եկել, և հայրս նրա համար մի մեղեդի նվագեց: Ընկերները վիճեցին մեկ շիշ կոնյակի դիմաց, որ Եվտուշենկոն մինչև երեկոյի ավարտը բառեր կգրի այդ մեղեդիի համար: Եվ նա դա արեց», — պատմել է Արա Բաբաջանյանը:

Մի քանի ամիս անց արդեն «Մի շտապիր» ստեղծագործությունը Մուսլիմ Մագամաևի կատարմամբ հնչում էր Ղրիմի բոլոր զբոսանավերից: «Հայրիկի երաժշտության մեջ շատ հույզեր և անձնական փորձառություններ կան: Այդ է պատճառը, որը նրա երգերն այսօր էլ հնչում են կենտրոնական հեռուստաալիքներից, թեպետ քառորդ դար է անցել», — ասում է կոմպոզիտորի որդին: Առնո Բաբաջանյանը մահացել է 1983-ի նոյեմբերի 11-ին Երևանում` երկարատև հիվանդության հետևանքով: Մեծն կոմպոզիտորը թաղված է Թոխմախի գերեզմանատանը: Հիշեցնենք, որ մեծն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործություններն են` «Գեղեցկության թագուհի», «Երկրի լավագույն քաղաքը», «Եղիր ինձ հետ» երգերն ու այլ գործեր: Բոլոր այդ ստեղծագործությունները եղել են խորհրդային տարիների անվախճան հիթերը և ձևավորել բազում սերունդերի երաժշտական ճաշակը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …