Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Լևոն Հայրապետյանը կմնա տնային կալանքի տակ մինչև հուլիսի 15-ը:

Լևոն Հայրապետյանը կմնա տնային կալանքի տակ մինչև հուլիսի 15-ը:

Այսպիսի որոշում է կայացրել Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը երկուշաբթի առավոտյան: Այպիսով, հոկտեմբերի 3-ից  արդեն 2-րդ անգամ Բաշնեֆտի գործով մեղադրյալ Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգում է: Գործարարը ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 15-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՌԴ ՔՕ 174 հոդվածով: Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Հայրապետյանի նկատմամբ հարուցված գործը առանձին վարույթով կքննվի հետաքննության մոտալուտ ավարտի կապակցությամբ»: Լևոն Հայրապետյանի փաստաբանը ավելացրել է, որ իր պաշտպանյալը այլևս չի մեղադրվում  ապօրինի կերպով ստացած ֆինանսական  միջոցների օրինականացման մեջ քննության փաստարկների բացակայության պատճառով: Հայրապետյանի փստաբանների  կարծիքով՝ չնայած հայ բարերարի առողջական ծանր վիճակին՝ Մոսկվայի քաղաքային դատարանը շարունակում է  ձգձգել գործը դատաղազության ապացույցների և փաստարկների պայմաններում: Լևոն Հայրապետյանը մեծ ներդրում ունի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման գործում: Նա նաև հայտնի է որպես համառուսաստանյան մշակութային և բարեգործական նախագծերի իրագործման հովանավոր:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …