Среда , 24 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Լեոնիդ Վարդոմսկի. «Դրամի արհեստական փոխարժեքը կկործանի Հայաստանի տնտեսություն»

Լեոնիդ Վարդոմսկի. «Դրամի արհեստական փոխարժեքը կկործանի Հայաստանի տնտեսություն»

Հետխորհրդային տարածքում ազգային տարադրամերը, մեկ մյուսին հաջորդելով, շարունակ արժեզրկվում են: Բայց նախօրեին հայկական դրամն աճել է դոլարի համեմատությամբ`ավելանալով 1,55 դրամով:

ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեոնիդ Վարդոմսկին ասում է, որ դրամը կայուն է, քանի որ Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքների` կոնյակի, գունավոր մետաղների, ոսկերչական իրերի գները համաշխարհային շուկաներում կտրուկ անկում չեն ապրել:

«Ի տարբերություն Ռուսաստանի և Ղազախստանի, որոնց ազգային տարադրամերի անկայունությունը կապված է նավթի գների հետ, Հայաստանը էներգառեսուրսներ չի արտահանում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Լեոնիդ Վարդոմսկին:

Հայաստանի Կենտրոնական բանկի վարած արժութային քաղաքականության շնորհիվ հաջողվել է հայկական դրամի արժեզրկումից, որը մեծ կախում ունի ռուսական ռուբլիից: Բայց դրամի բարձր փոխարժեքի պահպանումը լուրջ ռիսկեր է պարունակում երկրի տնտեսության համար:

«Արհեստականորեն պահպանվող դրամի բարձր կուրսը կհանգեցնի տնտեսության կործանմանը: Թանկ դրամը խոչընդոտում է արտահանմանը և խթանում ներմուծումը, ինչի արդյունքում տեղի արտադրանքը կդառնա ոչ մրցունակ անգամ ներքին շուկայում, արագընթաց կաճի նաև Հայաստանի պետական պարտքը»,- համոզված է Վարդոմսկին: 

Ըստ նրա` այն իրավիճակում, երբ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տարադրամերն արժեզրկվում են, Հայաստանը չի կարող մեկուսացված մնալ: Եթե ոչ մինչև նոր տարի, ապա 2016-ի սկզբին երկրի կառավարությունը ստիպված կլինի նվազեցնել դրամի փոխարժեքը:

Հիշեցնենք, որ նավթի համաշխարհային գների անկման հետևանքով էներգառեսուրսներ արտահանող հետխորհրդային պետությունների ազգային տարադրամերը կտրուկ արժեզրկվել են: Այսպես, ադրբեջանական մանաթը արժեզրկվել է 97%-ով` հաշվի առնելով փետրվարյան ցուցանիշները: Ավելի վաղ արժեզրկվել են նաև ղազախական տենգեն (85%), բելառուսական ռուբլին (54%), ուկրաինական գրիվնան (49%) և ռուսական ռուբլին (22%):

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …