Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Լեյթ Աբու Ֆադել. այնտեղ, որտեղ պաշտպանությունը պահում են հայ մարտիկները, ԻՊ-ի ահաբեկիչներին չի հաջողվել անգամ մեկ քայլ առաջ գնալ

Լեյթ Աբու Ֆադել. այնտեղ, որտեղ պաշտպանությունը պահում են հայ մարտիկները, ԻՊ-ի ահաբեկիչներին չի հաջողվել անգամ մեկ քայլ առաջ գնալ

Հայտնի սիրիացի լրագրող, Al-Masdar News պարբերականի գլխավոր խմբագիր Լեյթ Աբու Ֆադելը հոդված է հրապարակել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում սիրիահայերի մասնակցության մասին:

Հայերը դարձել են սիրիական հասարակության կարևորագույն մասը դեռևս XI-րդ դարում, ընդ որում` պահպանելով իրենց ուրույն ինքնությունն ու մշակույթը, իսկ հայերի մասնակցությունը սիրիական բանակի շինարարության գործում անհերքելի փաստ է, հիշեցնում է Լեյթ Աբու Ֆադելը:

«Տասնյակ հազարավոր հայեր ծառայել են ХХ-րդ դարում Սիրիայի մղած բոլոր պատերազմների ռազմաճակատներում: Ավելին, Սիրիայի Զինված ուժերի հիմնադիրներից մեկը եղել է Արամ Կարամանուկյանը (1910-1996): 2011թ.–ի սիրիական հակամարտության հենց սկզբից և մինչև օրս հայ համայնքը մնում է հավատարիմ երկրի օրինական իշխանությանը` մասնակցելով կառավարական ուժերի դիմադրությանը հակակառավարական խմբավորումների դեմ: Հայերը հայտնի են որպես «կատաղի մարտիկներ»», — գրում է հեղինակը:

Նրա խոսքով, հավաքագրված հայերի մեծ մասը ներգրավված է Հանրապետկան ուժերի 106-րդ գումարտակում: Դա հատուկ նշանակության գումարտակ է, որի կազմի մեջ են ներառված հիմնականում քրիստոնյաները. այստեղ են ծառայում Հալեպի բազմաթիվ բնակիչներ և արաբ-քրիստոնյաներ: Երբ 2012-ի ամռանը Հալեպը ենթարկվեց Ազատ սիրական բանակի (Բաշար Ասադի ռեժիմի աշխարհիկ ընդդիմություն) հարձակմանը, տեղացի հայերը զենքն առան ձեռքը` սեփական քաղաքի թաղամասերը պաշտպանելու նպատակով: Եվ եթե չլիներ ուժեղ դիմադրություն նրանց կողմից, ապա Հալեպի պատմական թաղամասերը կանցնեին հրոսակների ենթակայության տակ:

2014թ.-ին Սիրիայում ստեղծվեց Պաշտպանության ազգային ուժերի ղեկավարությունը այն երեք շրջանների պաշտպանության նպատակով, որտեղ բացակայում էին կառավարական գումարտակները: Եվ, համաձայն հեղինակի, այդ ուժերին հրոսակների կողմից գրավված Քեսաբի ազատագրման ժամանակ աջակցել են Հալեպի 17 հազ. հայ կամավորները:

«Այս տարվա հուլիսին ջիհադիստների միացյալ գումարտակները, նրանց թվում`«Ալ Քաիդայի» խմբավորումները, լայնածավալ հարձակման անցան Հալեպի արևմուտքի և հյուսիսի վրա: Կատաղի և արյունոտ բախումների արդյունքում նրանց հաջողվեց գրավել որոշ թաղամասեր` հետ մղելով կառավարական զորքերին: Անառիկ մնացին միայն Ալ-Խալիդիա, Ալ-Ազիզախ և Սուլեյմանիա թաղամասները: Այս վայրերում հայ մարտիկներն անգամ մի թիզ հող չեն զիջել:

Սիրիահայերը իսլամիստ զինվորականներին կոչում են «օսման ահաբեկիչներ» և ասում են, որ պաշտպանում են իրենց հողն ու հայրենակիցներին նույն այն ուժերից, որոնք 1915թ.-ին իրագործեցին Հայոց ցեղասպանությունը:

Սիրիայում քաղաքացիական պատերազմը կառավարական ուժերի և հիմնականում Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և արևմտյան երկրների կողմից ֆինանսավորվող տարբեր խմբավորումների ահաբեկիչների միջև սկսվեց 2011թ.-ին: Հիշեցնենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալներով, մինչև ռազմական հակամարտության սկիզբը Սիրիայում բնակվում էր մոտ 100 հազ. հայ, որոնց մեծ մասն արդեն լքել է երկիրը: ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի խոսքով, մշտական կացության նպատակով Հայաստան է ժամանել արդեն 14 հազ. սիրիահայ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …