Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ԻՆՏԵՌ ՌԱՈ-ն դեմ չէ վաճառել հայկական դստերը

ԻՆՏԵՌ ՌԱՈ-ն դեմ չէ վաճառել հայկական դստերը

ԻՆՏԵՐ ՌԱՈ” ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը հայտնել է, որ ողջունում է “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերությունում անկախ աուդիտի անցկացման փաստը:

Նրա խոսքով` “ԻՆՏԵՐ ՌԱՈ”-ն և Հայաստանի իշխանությունները մրցութային կարգով կընտրեն այն ընկերությունը, որը կիրականացնի աուդիտ “Հայկական էլեկտրացանցերում”:

“Կանցկացվի տենդեր և կընտրվեն “մեծ քառյակից” կազմակերպություններ, միջազգայնորեն ճանաչված: Դա կլինի Հայաստանի իշխանությունների հետ համատեղ որոշում”, — հայտարարել է Կովալչուկը:

“ԻՆՏԵՐ ՌԱՈ”-ի ղեկավարը նաև հայտնել է, որ աուդիտը կարող է տևել մոտ երեք ամիս: “ԻՆՏԵՐ ՌԱՈ”-ն չի բացառում հետագայում “Հայկական էլեկտրացանցերի” վաճառքի հավանականությունը:

“Մենք պատրաստ ենք վաճառել ցանկացած ակտիվ, եթե առաջարկեն լավ գումար, նաև պատրաստ ենք ձեռք բերել ցանկացած ակտիվ, եթե գինը մեզ հարմար լինի: Այստեղ հնարավոր է ցանկացած տարբերակ”, — նշեց “ԻՆՏԵՐ ՌԱՈ”-ի ղեկավարը:

Հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը “Հայկական էլեկտրական ցանցեր” ընկերության առաջարկով բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով, ինչն առաջացրեց բնակչության դժգոհությունը: Զանգվածային ցույցերի արդյունքում Սերժ Սարգսյանն առաջարկեց կոմպենսացնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պետության բյուջետային միջոցների հաշվին և անցկացնել անկախ աուդիտ “Հայկական էլեկտրացանցերում”:

 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …