Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Թուրքիան պատրաստվում է խախտել ՄԱԿ-ի բանաձևը

Թուրքիան պատրաստվում է խախտել ՄԱԿ-ի բանաձևը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին հայտարարել է, որ չի բացառում Սիրիա ռազմական ներխուժման հնարավորությունը: Նրա խոսքով, ներխուժումը հավանական կլինի այն դեպքում, եթե Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կամ Իսլամական պետության ներկայացուցիչները ներթափանցեն Սիրիայի հյուսիսում Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերով ստեղծված «անվտանգության գոտու» տարածք: Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի տնօրենի խորհրդականների խմբի ղեկավար Վլադիմիր Կոզինը վստահ է, որ Անկարան այս իրավիճակում հետապնդում է երկու նպատակ. Վաշինգտոնի հետ միասին հասնել Սիրիայի ընտրված նախագահ Բաշար Ասադի տապալմանն ու քրդական դիմադրության ճնշմանը:

“Թուրքիան մտադիր է լուծել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության խնդիրը, որի ներկայացուցիչները մշտապես ենթարկվում են հարձակումների Թուրքիայի ու Սիրիայի տարածքում և դիմադրում են Անկարային: Վերջնական նպատակն է լինելու Իսլամական պետության դեմ պայքարի շղարշի ներքո ՔԱԿ-ի պարտությունը”, — նշել է փորձագետը RUSARMINFO-ի հետ զրույցում:

Կոզինը նշել է նաև, որ ժամանակին ԱՄՆ-ն և դաշնակիցները պարտավորություն են ստանձնել չհարձակվել Սիրիայի վրա, եթե այն վերացնում է իր քիմիական զենքը: Դամասկոսը կյանքի է կոչել իր վրա վերցրած պարտավորությունները, չնայած այն հանգամանքին, որ հակակառավարական զինված խմբավորումները մինչև օրս տիրապետում են քիմիական զենքի և բազմիցս այն օգտագործել են խաղաղ բնակչության և Սիրիայի Հանրապետության զինվորականների դեմ: «Անկարայի գործողությունները լուրջ հետևանքներ կունենան: Ըստ էության, Թուրքիան պլանավորում է ուղիղ ռազմական ագրեսիա սուվերեն պետության դեմ: Դա համարվում է կոպիտ խախտում ՄԱԿ-ի բոլոր այն բանաձևերի, որոնք վերաբերում են Մեծ Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը,” – կարծում է Կոզինը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլին հայտարարել էր, որ Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել “անվտանգության գոտու” ստեղծման հարցում: Այն ընդգրկելու է Սիրիայի հյուսիսում գտնվող 100 կմ երկարությամբ և 45 լայնությամբ տարածք: Գոտին վերահսկվելու է Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումների կողմից: Նման գոտու ստեղծման առաջնային նպատակն է թույլ չտալ Սիրիայի տարածքից Թուրքիայի սահման ներթափանցումը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …