Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Թուրքիան հրաժարվել է գործել Պուտինի նախագծով

Թուրքիան հրաժարվել է գործել Պուտինի նախագծով

Նախորդ ամիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց Սիրիայի ղեկավարությանն ու տարածաշրջանի այլ երկրներին, այդ թվում` Թուրքիային, Հորդանանին և Սաուդյան Արաբիային, համախմբել ուժերը ԻՊ-ի դեմ պայքարում:

Թուրքիան բացասական է արձագանքել այս առաջարկին: Թուրքիայի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Տանժու Բիլգիչը հայտարարել է, որ ռուսաստանյան առաջարկն` ընդարձակ դաշինք կազմելու «Իսլամական պետության» դեմ Սիրիայի մասնակցությամբ, Թուրքիայի օրակարգում ներառված չէ:

«Միջազգային հանրությունն արդեն իսկ պայքար է մղում ԻՊ-ի դեմ: Թուրքիան միջազգային դաշինքի մաս է կազմում և կոնկրետ աջակցություն է ցուցաբերում այդ ջանքերին: Մեր օրակարգում այլ նախագծեր ներառված չեն», — հայտնել է Բելգիչը լրագրողներին:

ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Նատալյա Ուլչենկոն կարծում է, որ ԻՊ-ի դեմ պայքարն առավել արդյունավետ կլիներ միջազգային համընդհանուր դաշինքի ստեղծման դեպքում: Ընդ որում, նա հավելել է, որ այդ դաշինքի անդամակցության հավանական թեկնածուներն ունեն տարբեր շահեր այդ նախագծի շրջանակներում:

«Ցանկացած դաշինքի ստեղծման դեպքում հարց է ծագում, կգերակշռեն արդյոք համընդհանուր նշանակության շահերը, թե յուրաքանչյուր կողմ կձգտի հասնել սեփական նպատակներին: Թուրքիայի դեպքում կան որոշ ոչ միանշանակ ասպեկտներ. մի կողմից, ԻՊ-ի սպառնալիքը, իսկ մյուս կողմից, քրդերի դիրքերի հավանական հզորացումը ԻՊ-ի դեմ համընդհանուր պայքարի դեպքում», — նշել է Նատալյա Ուլչենկոն:

Ըստ փորձագետի` Թուրքիայի կողմից աջակցությունը քրդերին ԻՊ-ի դեմ պայքարում կարող է նպաստել քրդերի նպատակների իրականացմանը նույն Թուրքիայի հարցում, այսինքն` քրդերը կարող են տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային:

Թուրքիայի այն մտահոգությունների շուրջ, որոնք վերաբերում են Մոսկվայի կողմից Սիրիայի դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում ուժերի համախմբման ճանապարհով, Ուլչենկոն նշել է, որ Սիրիայի դիրքերի ամրապնդումը ԻՊ-ի դեմ համախմբման հարցում ռուսաստանյան և սիրիական կողմերը դիտարկում են որպես վերջնական և ոչ թե առաջնային նպատակ:

Հիշեցնենք, որ «Պուտինի նախագիծը» ԻՊ-ի դեմ դաշինքի ձևավորման ուղղությամբ լայն հասարակությանը ներկայացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Քաթարում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ հանդիպմանը Լավրովը գործընկերներին ներկայացրել է Ռուսաստանի նախագահի նախագծի մանրամասներն ահաբեկիչների չեզոքացման ուղղությամբ: Հատկանշական է, որ այս նախագծում հատուկ տեղ է հատկացվում սիրիական բանակին և քրդական զորամիավորումներին: 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …