Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Թուրքիան ընդլայնում է իր ներկայությունը Կովկասյան տարածաշրջանում

Թուրքիան ընդլայնում է իր ներկայությունը Կովկասյան տարածաշրջանում

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի սեփական հատվածում Թուրքիան փորձնական գնացք է շահագործել:

Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, այս մասին հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պեկինում մեկնարկած թուրք-չինական բիզնես ֆորումին:

Նոր երկաթուղային գծի շահագործման հեռանկարների մասին «RUSARMINFO»-ն զրուցել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովի հետ:

«Այս նախագծի իրականացումը ակնհայտորեն արտահայտում է այս երեք պետությունների քաղաքականության ուղղվածությունը հետագա համագործակցության հարցում: Բացի այդ, նշյալ երկաթգիծը նպաստում է նրանց միջև ֆինանսատնտեսական մերձեցմանը», — ասում է Դոլգովը:

Ամենանախաձեռնող կողմն այս հարցում, Դոլգովի կարծիքով, Թուրքիան է:

«Որպես Օսմանյան կայսերության ժառանգորդ` ժամանակակից Թուրքիան շարունակում է փորձեր կատարել կովկասյան տարածաշրջանի պետություններ ներթափանցելու ուղղությամբ: Առաջնահերթ, խոսքը տնտեսական բաղադրիչի մասին է: Թուրքիան հետաքրքրված է իր ներկայությունը վրացական շուկայում ընդլայնելու հնարավորություններով` կրկնապատկելով գոյություն ունեցող շփումները», — համոզված է Դոլգովը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Վրաստանի համար:

«Վրաստանը բավականին լուրջ հետաքրքրություն ուներ այս նախագծի շուրջ: Պաշտոնական Թբիլիսին նախկինում ևս քայլեր էր ձեռնարկում հարաբերությունների զարգացման ուղղությամբ», — հիշեցնում է Դոլգովը:

Տեղեկանք: 105 կմ երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի կառուցման նախագիծը մեկնարկել է 2007թ.-ին: Երկաթուղային գծի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսված է 2015-ի վերջին: Երկաթգիծը կառուցվում է թուրք-ադրբեջանա-վրացական միջպետական համաձայնագրի հիմար վրա: Նախագծի ֆինանսավորումն ապահովում է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը: Նախատեսվում է, որ սկզբնական փուլում երկաթգծի թողունակությունը կկազմի մոտ 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …