Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Թուրքիայի ոստիկանությունը դեմ է նրանց, ովքեր դեմ են պատերազմին Սիրիայում

Թուրքիայի ոստիկանությունը դեմ է նրանց, ովքեր դեմ են պատերազմին Սիրիայում

Օրերս Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները Ստամբուլում նախաձեռնել էին համերաշխության ակցիա: Ցուցարարներն իրենց աջակցությունն էին հայտնում Սիրիայի ժողովրդին արտաքին ուժերի կողմից սատարվող ահաբեկչության դեմ պայքարում: Ակցիայի մասնակիցները, հավաքված Կադի-Կոյ հրապարակում, բարձրացրել էին թուրքական և սիրիական դրոշներն ու հետևյալ կարգախոսներով պաստառներ. “Ձեռքերը հեռու պահե’ք Սիրիայից”, “Ո’չ Սիրիայում պատերազմին”: Թուրքական երիտասարդական կազմակերպություններից մեկի Ստամբուլի շրջանային ստորաբաժանման անդամ Բուրկայ Ջոզան նշել է, որ “սիրիական ճգնաժամի հենց սկզբից Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավարությունը (Թուրքիայի իշխող կուսակցությունը- խմբ.) կրում է պատասխանատվություն վարձկալների և ծայրահեղականների` Թուրքիայի տարածքից Սիրիա ներթափանցման հարցում: Թուրքական իշխանությունները դաժանորեն ճնշում են ոչ ցանկալի քաղաքական նախաձեռնողականությունը և խոչընդոտում նման շարժումների գործունեությանը: Սիրական պետական “ՍԱՆԱ” տեղեկատվական գործակալության տվյալներով, Սիրիա ռազմական ներխուժման դեմ հերթական հավաքի ժամանակ` Թուրքիայի արևելյան շրջաններից Չուկուրջա քաղաքի մոտակայքում, ոստիկանությունը ցրել է հավաքն ու ձերբակալել 20 մասնակցի: Ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա և ռեզինե փամփուշտներ: Հիշեցնենք, որ Թուրքիայի ժողովրդավարական ուժերը, արհմիությունները, քաղաքացիական և հասարակական միավորումները հուլիսի սկզբին ևս Ստամբուլում անցկացրել են ակցիա` ընդդեմ “Արդարություն և զարգացում” կուսակցության կողմից դիտարկվող Սիրիա ռազմական ներխուժման հնարավորության: Թուրքական “ՍԱԱԴԱԹ” կուսակցության նախագահ Մուսթաֆա Քամալաքը ահազգուշացրել է, որ Սիրիա ռազմական ներխուժման պարագայում Թուրքիայի տարածքը կմասնատվի, իսկ ագրեսիան “կկոտրի նրա թևերը”:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …